Երևանի Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում գտնվող հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքն ապօրինաբար է գրանցվել. Կադաստրի նախկին պաշտոնյա Ռ.Հ.-ի և քաղաքացի Տ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

2023 թվականի մարտի 17-ին դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավար Ռ.Հ.-ի և քաղաքացի Տ.Ա.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն)․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ռ.Հ.-ն, 2004 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման ղեկավար-անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնը, քաղաքացի Տ.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, նույն ստորաբաժանման աշխատակից Գ.Ս.-ի օժանդակությամբ, 2005 թվականի հունիսի 6-ին, անտեսելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2005 թվականի մարտի 29-ի թիվ 05-931 որոշումը, գրանցել է քաղաքացի Տ.Ա.-ի սեփականության իրավունքը՝ Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցին հարող տարածքում գտնվող 1976.1 քմ մակերեսով հողամասի և 50.8 քմ մակերեսով նկուղի նկատմամբ (հանրությանը հայտնի է որպես «Ֆիզգոռոդոկ» թաղամաս):

Հետագայում՝ 2006 թվականի ապրիլի 28-ին գույքն օտարվել է Ա.Բ.-ին, իսկ 2006 թվականի հոկտեմբերի 13-ին՝ «Ռատկո» ՍՊ ընկերությանը:

Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցին հարող տարածքում (հետագայում՝ Ալիխանյան եղբայրներ 6/1) գտնվող 1976.1 քմ մակերեսով հողամասի և 50.8 քմ մակերեսով նկուղի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումների բոլոր 3 դեպքերը կատարվել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման ղեկավար-անշարժ գույքի պետական ռեգիստր Ռ.Հ.-ի կողմից:

Ռ.Հ.-ի արարքի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 117 մլն դրամի գույքային վնաս:

2023 թվականի մարտի 17-ին հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումն ուղարկվել է նախաքննություն իրականացնող քննիչին՝ մեղադրանք ներկայացնելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: