Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
Հասարակություն
17.03.2023 | 16:31Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ՝ այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշանիկ Նիկողոսյանի երդման արարողությունը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում: