Ազատազրկված անձանց աշխատանքներով ցուցահանդես՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում

Լուրեր

10.04.2026 | 18:02
Վենսը Իրանին զգուշացրել է՝ չփորձել խաղալ ԱՄՆ-ի հետ
10.04.2026 | 17:53
«Յուվենտուսը» նոր պայմանագիր կնքեց Լուչանո Սպալետիի հետ
10.04.2026 | 17:47
Գալուզինն ու Արսենյանը երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման ընթացքն են քննարկել
10.04.2026 | 17:38
Գաբալայում քննարկում է անցկացվում ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 17:31
Վլադիկավկազում հրավառության տեխնիկայի պահեստում պայթյուն է տեղի ունեցել. զոհեր և վիրավորներ կան
10.04.2026 | 17:22
Քննարկվել են կիսահաղորդիչների, ռոբոտատեխնիկայի և արհեստական բանականության զարգացման պետական ծրագրերը
10.04.2026 | 17:10
Բրիտանիայի վարչապետը պատմել է, որ համաշխարհային առաջնորդները WhatsApp խմբեր ունեն՝ կարևոր հարցերը  քննարկելու համար
10.04.2026 | 16:59
Ուկրաինական ուժերը Պարսից ծոցի երկրներում իրանական ԱԹՍ-ներ են խոցել․ Զելենսկի
10.04.2026 | 16:50
Այնթապում գողացված դրամապանակի քարտից 114 հազար դրամ է կանխիկացվել, կասկածյալը ձերբակալվել է
10.04.2026 | 16:42
Ուսման Նուրմագոմեդովն արձագանքել է Արման Ծառուկյանի հայտարարությանը
10.04.2026 | 16:33
«Մենք հրադադար չենք ուզում». Կրեմլի խոսնակ
10.04.2026 | 16:25
Ինչ քայլ է անելու ՀԱԿ-ը՝ իշխանության գալու առաջին օրը. Զուրաբյանը մանրամասնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 16:16
Ես և դաշինքի ղեկավարն ենք որոշել, որ ցուցակում չլինեմ. Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 16:03
Խաղաղության կուսակցությունը մենք ենք, այդպիսին ենք եղել ի սկզբանե. Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 15:55
Ղազախստանը հետախուզվող անձին հանձնել է ՀՀ իրավասու մարմիններին
Բոլորը

2022 թվականի սեպտեմբերից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել է ուսումնական ծրագիր, ըստ որի՝ 19 տարեկանից բարձր տարիք ունեցող դատապարտյալները պետական աջակցությամբ կարող են ստանալ միջնակարգ կրթություն։ Ծրագրով նախատեսված են տարբեր առարկաներից դասընթացներ, որոնք անցկացնում է «Իրավական կրթություն և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը․ տեղեկացնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից։

Մարտի 16-ին ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ և հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպվել էր «Գարունը որքան ծաղիկ է վառել» խորագրով ցուցահանդես, որին ներկա են եղել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանումների և հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչներ, ՊՈԱԿ-ի ողջ ուսուցչական կազմը։


Ցուցահանդեսին ներկայացվել են անազատության մեջ գտնվող անձանց ստեղծագործությունները՝ գծանկարներ, պոլիմերային կավից պատրաստված տարբեր աշխատանքներ և նկարներ ապակու վրա։ Ցուցահանդեսից հետո դատապարտյալների աշխատանքները, իրենց իսկ առաջարկով և ցանկությամբ, փակցվելու են հիմնարկի միջանցքներում և տեսակցությունների համար նախատեսված սենյակներում։

Միջոցառման ավարտին դատապարտյալները երախտագիտության խոսքեր են ուղղել կազմակերպիչներին և ուսուցչական կազմին՝ ստեղծագործելու հնարավորություն տալու և այդ ստեղծագործությամբ ապագայի հանդեպ իրենց լիահույս դարձնելու համար։

«Իրավական կրթություն և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ևս հայտնել է իր շնորհակալությունը հիմնարկի վարչակազմին, մասնավորապես հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցներին՝ մշտապես օժանդակելու և աջակցելու համար, և հույս հայտնել, որ իրենց համագործակցությունը կտա սպասված արդյունքներն ազատազրկված անձանց վերասոցիալականացման և կրթական մակարդակում։