Արդյո՞ք Թուրքիայի երկրաշարժի բազմամիլիոնանոց հիմնադրամը կօգնի էրդողանին վերընտրվել․ Al Monitor

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիան շուտով կստեղծի բազմամիլիարդանոց հիմնադրամ՝ անցյալ ամիս երկու հզոր երկրաշարժերի հետևանքով ավերված հսկայական տարածքները վերականգնելու համար, քանի որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է քավել մեղքը՝ աղետին իր կառավարության արձագանքի համար, իսկ վճռական ընտրություններին ընդամենը երկու ամիս է մնացել, գրում է Al Monitor-ը։

Աղետների վերականգնման հիմնադրամ ստեղծելու մասին օրինագիծն ընդունվել է խորհրդարանի պլանավորման և բյուջետային հանձնաժողովի կողմից, և սպասվում է, որ օրերի ընթացքում վերջնականապես կընդունվի:

Էրդողանը խոստանում է վերակառուցել երկրաշարժից տուժած շրջանները մեկ տարվա ընթացքում՝ հուսալով, որ հավակնոտ ծրագիրը կխթանի ժողովրդի աջակցությունը և կօգնի իրեն հաղթել մայիսի 14-ի քվեարկության ժամանակ:

Ընդդիմությունը, որն ամենաուժեղ մարտահրավերն է նետել Էրդողանի երկու տասնամյակի իշխանության դեմ, մեղադրում է, որ կառավարությունը պատասխանատվություն է կրում մարդկային և նյութական հսկայական կորուստների համար՝ երկրաշարժերին դանդաղ և անկազմակերպ արձագանքելու և կոռուպցիայի պատճառով տարիների ընթացքում շինարարական կանոնների վատ կիրառման պատճառով։

Ըստ ՄԱԿ-ի պաշտոնյայի՝ երկրաշարժի վնասը գերազանցելու է 100 մլրդ դոլարը։ Գրեթե 1,5 միլիոն մարդ աղետի գոտում ներկայում պատսպարված է վրաններում և բեռնարկղային տներում, վկայում են պաշտոնական տվյալները, մինչդեռ ավելի քան 2 միլիոն մարդ, ըստ հաշվարկների, գաղթել է այլ շրջաններ:

Նախատեսված հիմնադրամը, որը ղեկավարվելու է գանձապետարանի և ֆինանսների նախարարների կողմից, բայց գործելու է կենտրոնական կառավարության բյուջեից դուրս, ըստ օրենքի նախագծի՝ կօգտագործվի աղետի գոտու վերականգնման աշխատանքների ֆինանսավորման համար: Բոլոր ներքին և արտասահմանյան նվիրատվությունները, դրամաշնորհները և բյուջեից դեռևս չորոշված հատկացումները կուղղվեն հիմնադրամին՝ այլ հիմնադրամներից հնարավոր փոխանցումների հետ միասին:

ԵՄ-ն էլ իր հերթին նախատեսում է դոնորների համաժողով կազմակերպել՝ օգնելու վերականգնման ջանքերին Թուրքիայում և Սիրիայում, որը նույնպես տուժել է երկրաշարժերից:

Այս օրենքի նախագիծը քննադատության է ենթարկվել՝ կառավարության կողմից ռեսուրսները ծախսելու վերաբերյալ պատշաճ վերահսկողության և թափանցիկության միջոցներ չձեռնարկելու համար: Քննադատները նաև ասում են, որ հիմնադրամը զուրկ է երկրաշարժից տուժած այլ վայրերում աղետներին պատրաստվածությունը բարձրացնելու նպատակներից և կենտրոնանում է բացառապես աղետից հետո վերակառուցման վրա՝ ամրապնդելով կասկածները, որ այն նախատեսված է որպես կարճաժամկետ հաստատություն՝ թիրախում ունենալով ընտրությունները:

2000 թվականից ի վեր Թուրքիայի քաղաքացիները հեռախոսային և ինտերնետ ծառայությունների համար վճարում են հատուկ հաղորդակցման հարկ։ Հարկը սահմանվել է 1999 թվականին Թուրքիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկու ավերիչ երկրաշարժերից հետո: Այն հայտնի է որպես «երկրաշարժի հարկ» և պետք է օգտագործվեր վերականգնման ծախսերի Ու երկարաժամկետ վնասների կանխարգելման համար, սակայն Էրդողանի կառավարությունը եկամուտներն օգտագործել է ընդհանուր պետական ծախսերի համար՝ փոխանցելով դրանք պետական բյուջե: Երկրաշարժի հարկից ստացված եկամուտները 2000-2022 թվականներին կազմել են 88,3 միլիարդ թուրքական լիրա, որը համարժեք է 38,4 միլիարդ դոլարին։

Նոր հիմնադրամն ուղերձ է, որ Անկարան այժմ առաջնահերթություն է տալիս երկրաշարժի խնդրին և հատուկ ռեսուրսներ է հատկացնում վերականգնման ջանքերին: Այդուհանդերձ, շատերն ընտրությունների նախաշեմին կարծում են, որ լրացուցիչ նպատակ կա՝ ցույց տալ գումարը վերակառուցման համար և փորձել գրավել երկրաշարժից տուժածներին:

Էմմա Չոբանյան