Ո՞րն է Սուրեն Պապիկյանի բարեփոխումը․ 20 զոհ կա 2,5 ամսում՝ ոչ մարտական պայմաններում․ աննախադեպ թիվ է․ Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց՝ ինքը հրաժարական չի տալու և շարունակելու է բանակում բարեփոխումները՝ հսկայական անելիքներ կան, և ինքը դրանք հասցնելու է իր բարեհաջող ավարտին։ Ասաց նաև՝ ինչ ծրագրեր են ի կատար ածում․ սպաների համար սահմանվել է անհատույց բնակարան ստանալու իրավունք, ներդրվել է ատեստավորման համակարգը՝ աշխատավարձերը կտրուկ կաճեն, ընդունվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, համաձայն որի՝ 18-ամյա զինծառայողը 6 ամիս ծառայելուց հետո կարող է 5 տարով դառնալ պայմանագրային զինծառայող և օգտվել լայն հնարավորություններից։

Factor TV-ին տված հարցազրույցում «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանին հարց ուղղեցինք՝ չի՞ կարծում, որ, ամեն դեպքում, Սուրեն Պապիկյանի պաշտոնավարումը ճիշտ է հիմա։ 15 զինծառայողի ողբերգական մահից հետո ինքը նախարարի պաշտոնանկությունն էր պահանջում։

«Երբ Սուրեն Պապիկյանը խոսում է այդ բարեփոխումների մասին․․․ լավ կլիներ, եթե առաջին հերթին խոսեր մարդկային կյանքերի մասին, երբ գրեթե ամեն շաբաթ մահվան դեպքեր ենք ունենում։ Լավ կլիներ՝ այս մարդկանց ընտանիքներին նա երաշխավորեր, որ իրենց որդիները ողջ և առողջ կվերադառնան տուն զինվորական ծառայությունից հետո։ Ես ողջունում եմ, որ այո՛, սպայակազմի համար լինեն բնակարաններ և այլն, բայց չէ՞ որ մարդկային կյանքն է ամենաթանկը»,- ասաց իրավապաշտպանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան