Ադրբեջանը նախնական հայտ է ներկայացրել Երևանում ապրիլին անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Երևանում ապրիլին մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն ամենակարևորներից է 2023 թվականի հանրային կյանքում. այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել են առաջնության կազմկոմիտեի անդամները․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ—ից։

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ծանրամարտի միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը:

«Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր մարզական միջոցառման մեկնարկի առիթով: Այն մեր հանրային կյանքում լինելու է ամենակարևորներից մեկն այս տարի: Արդեն վաղը կտանք հետհաշվարկի մեկնարկը: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Այս պահին մասնակցության նախնական հայտ է ներկայացրել ավելի քան 40 երկիր՝ 500 մարզիկով»,- տեղեկացրել է Արայիկ Հարությունյանը:

Նշենք, որ հետհաշվարկի արարողությունը կկայանա մարտի 17-ին՝ ժամը 14:00-ին, Հյուսիսային պողոտայում:

Ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ մարզական այս մեծ միջոցառումը, իհարկե, նախևառաջ ունի մարզական հետաքրքրություն, բայց սա նաև միջոց է ոլորտի զարգացմանը նպաստելու և մեր պետության՝ որպես մարզական կենտրոնի դերը բարձրացնելու համար:

«Յուրաքանչյուր նմանօրինակ մրցման հայտ ներկայացնելիս մենք ֆեդերացիաներին և կազմակերպիչներին ասում ենք, որ անելու ենք առավելագույնը և նոր նշաձողեր ենք սահմանելու: Այդպես եղավ նախորդ տարի բռնցքամարտի Եվրոպայի առաջնության պարագայում: Այդպես կլինի նաև այս անգամ: Ապրիլին Երևանը դառնալու է Եվրոպայի ծանրամարտի մայրաքաղաքը: Կազմակերպիչները շատ ներկայանալի և դիտարժան շոու են խոստանում բացման արարողության ժամանակ: Մենք ներկայանալու ենք ոչ միայն որպես սպորտի, այլև մշակույթի, արվեստի և զվարճանքի կենտրոն»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ Եվրոպայի առաջնության շրջանակում անցկացվելու է նաև մարզաձևի եվրոպական կոնֆեդերացիայի գագաթնաժողովը, որը ևս նշանակալի իրադարձություն է:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ կառավարությունն աշխատում է ծանրամարտի աշխարհի առաջնությունն ընդունելու ուղղությամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին կվերադարձվի իր պատմական առաքելությունը. «Այսօր Հայաստանում պատմական իրադարձություն է տեղի ունենում: Ուղիղ 40 տարի առաջ Մարզահամերգային համալիրը կառուցվեց նաև ծանրամարտի աշխարհի առաջնությունն ընդունելու համար, սակայն այն տեղի չունեցավ, և հիմա՝ 40 տարի անց, մենք համալիրին վերադարձնում ենք իր պատմական առաքելությունը»,- ասել է Կարեն Գիլոյանը և ընդգծել, որ կազմակերպչական առումով որևէ խնդիր չի լինի: Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ ծանրորդներն էլ լավագույնս հանդես կգան, բարձր կպահեն Հայաստանի պատիվը և նրանց շնորհիվ կբարձրանա ՀՀ դրոշը:

Բանախոսներն անդրադարձել են նաև Ադրբեջանի հնարավոր մասնակցությանը Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը: Ադրբեջանը նախնական հայտ է ներկայացրել 6 մարզիկով: Բոլոր հայտերի ընդունման վերջնաժամկետն այսօր երեկոյան է:

«Ցանկացած նման մեծ միջոցառումներ անցկացնելու հայտ ներկայացնելիս յուրաքանչյուր երկիր երաշխավորում է տվյալ մայրցամաքի ֆեդերացիաների անվտանգ և անխոչընդոտ մասնակցությունը տվյալ մրցաշարին: Պատրաստ ենք հավատարիմ մնալ մեր խոստումներին և ապահովել բոլորի մասնակցությունը: Մենք պարտավորվում ենք հյուրընկալել բոլոր այն երկրների ներկայացուցիչներին, որոնք մասնակցության հայտ ներկայացնելու իրավունք ունեն»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Բանախոսները տեղեկացրել են նաև, որ առաջնության մուտքը լինելու է տոմսերով, որոնք կլինեն վաճառքում և, ամենայն հավանականությամբ, կարժենան 1000-ից 10 հազար դրամ:

«Ծանրամարտն ամենադիտարժան և սիրելի մարզաձևերից է Հայաստանում: Կարծում ենք՝ տրիբունաներում մեծ թիվ կկազմեն երկրպագուները և կոգևորեն հայ մարզիկներին՝ սեփական պատերի ներքո լավագույնս հանդես գալու»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Միջազգային կարգի մրցավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչ Արայիկ Ալավերդյանի խոսքով՝ Հայաստանի հավաքականները լավագույնս նախապատրաստվում են տնային ԵԱ-ին՝ ուսումնամարզական հավաքներ անցկացնելով: Արայիկ Ալավերդյանը տեղեկացրել է նաև, որ Հայաստանից առաջնությունը կսպասարկի 3 մրցավար, այդ թվում՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:

Հիշեցնենք՝ առաջնությունը Երևանում անցկացվելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Առաջնության բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին: