Ես ունեմ իմ դերակատարությունը, բայց մեղավորությունը քննությունը կպարզի. Պապիկյանը` Ազատի դեպքի մասին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Ես այդ խնդրի մասին խոսել եմ առաջին օրը՝ կառավարության նիստում հնչեցրել եմ այն տեղեկությունը, որ ինձ փոխանցվել էր»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի դեպքին, որի հետևանքով զոհվել են 15 և վիրավորվել 3 զինծառայող։

«Այս փուլում իրավասու չեմ որևէ բան ասելու, ընթանում է քննություն, և իմ ցանկացած խոսք կարող է ինչ-որ որակավորում ստանալ»,-ասաց Պապիկյանը։

Ինչ վերաբերում ՝ խնդրին ու պատասխանատվությանը, այո, մեր բանակում այսօր խնդիրներ շատ կան, այդ խնդիրները և՛ օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ՝ մի մասը ժառանգված են, մի մասը այսօր էլ շարւնակվում են։ Բնականաբար դրանց օր առաջ լուծելու մեջ ես ունեմ իմ դերակատարությունը և պատասխանատվությունը։ Բայց թե ովքեր են մեղավոր, ինչ կերպ են մեղավոր, դա կորոշի քրեական գործը և դատավարությունը»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։