ԱԱ-2026-ը կանցկացվի նոր ձևաչափով․ ՖԻՖԱ-ն հաստատել է

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՖԻՖԱ-ն փոխել է 2026 թվականի Ֆուտբոլի Աշխարհի առաջնության անցկացման ձևաչափը․ մրցաշարին կմասնակցի 48 հավաքական, որոնք կբաժանվեն 12 խմբի՝ կազմված չորս թիմերից, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

«ՖԻՖԱ-ի խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2026 թվականի Ֆուտբոլի Աշխարհի առաջնության ձևաչափի առաջարկվող փոփոխությանը»,-Armsport.am-ի հաղորդմամբ՝ ասված է հաղորդագրությունում։

Մրցաշարի խմբային փուլը բաղկացած կլինի 72 հանդիպումից. թիմերը կբաժանվեն 12 խմբերի՝ յուրաքանչյուրը չորս թիմով, քառյակներից դուրս կգան երկուական թիմ, որոնք կզբաղեցնեն առաջին և երկրորդ տեղերը։ 1/16-ում այդ թիմերին կմիանան ութ լավագույն թիմերը, որոնք կզբաղեցնեն երրորդ տեղն իրենց խմբում։

Ընդհանուր առմամբ մրցաշարը բաղկացած կլինի 104 հանդիպումից (փլեյ-օֆֆի հանդիպումները ներառյալ)։ Նախկինում Աշխարհի առաջնությանը մասնակցել է 32 թիմ, մրցաշարը բաղկացած է եղել 64 հանդիպումից։

Մրցաշարը կտևի 56 օր։ Եզրափակիչ հանդիպումը նշանակված է 2026 թվականի հուլիսի 19-ին։ Աշխարհի 2026 թվականի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի երեք երկրներում՝ Կանադայում, ԱՄՆ-ում և Մեքսիկայում։