Գաղտնիք է. օրենքի փոփոխությամբ տեղեկություն ստանալը գրեթե անհնար է դառնում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.12.2025 | 17:26
ԱՄՆ-ն ցանկանում է` Կիևը զիջի արևելյան Դոնբասը. բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է
15.12.2025 | 17:20
«Լեսթերի» ֆուտբոլիստի գոլը 60 մետրից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 17:13
Yandex Go-ի վարորդների բողոքի ակցիան. ՈւՂԻՂ
15.12.2025 | 17:11
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը բերվեց դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 17:03
Ամեն նոր ծնված երեխային՝ 500 հազար դրամ. ԱԺ հանձնաժողովում քնարկում են առաջարկվող փոփոխությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 16:54
ՌԴ ԿԲ-ն բելգիական Euroclear դեպոզիտարիայում իր ակտիվների սառեցման վնասը գնահատել է 18,17 տրիլիոն ռուբլի
15.12.2025 | 16:45
Հայտնաբերվել է 2005 թվականից հետախուզվող տղամարդը
15.12.2025 | 16:34
Էդուարդ Սպերցյանը հավակնում է լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
15.12.2025 | 16:25
Ովքեր կարող են մինչև 10,000 դրամ հետվճար ստանալ անկանխիկ առևտրից
15.12.2025 | 16:17
Զելենսկին չի բացառել ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու հնարավորությունը, եթե Կիևն անվտանգության երաշխիքներ ստանա
15.12.2025 | 16:00
Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Կենտրոնում, Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում
15.12.2025 | 15:55
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 15:51
Գերմանիայում սկսվել է Զելենսկիի-ԱՄՆ պատվիրակություն բանակցությունների երկրորդ փուլը
15.12.2025 | 15:43
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցչի հետ
15.12.2025 | 15:31
Արարատի մարզի որոշ շրջաններում 24 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Լրագրողական 11 կազմակերպություններ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանից պահանջում են, որպեսզի նա չստորագրի խորհրդարանի ընդունած «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքի և դրա հետ ընդունված օրենսդրական փոփոխությունների փաթեթը։ Կոչ է արվում ուշադրություն դարձնել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությանը և այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ որոշելու այդ փաստաթղթի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:

Տեղեկատվության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, որը նախատեսում է տեղեկատվության մերժում, եթե այն «պարունակում է պետական, բանկային, առևտրային գաղտնիք», ավելացվել են «կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն» բառերը։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն ասում է՝ աննշան թվացող այս փոփոխությունն ամբողջությամբ խեղաթյուրում է ծառայողական գաղտնիք հասկացությունը՝ ստեղծելով լուրջ ռիսկեր լրագրողների, ՀԿ-ների ու քաղաքացիների համար։

«Փաստացի ստացվում է, որ այս ձևակերպմամբ՝ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն, յուրաքանչյուր տեղեկություն կարող է մերժվել այս հիմքով, ընդ որում` մերժում կարող է լինել ցանկացած պաշտոնյայի կողմից՝ իր հայեցողությամբ»,- ասում է Դոյդոյանը:

ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանն էլ ասում է՝ ձևակերպումն անհաջող է։ Առանց այդ էլ պաշտոնյաները հարցումներին լղոզված, ոչ լիարժեք են պատասխանում։ Ավելացել են նաև դեպքերը, երբ լրագրողները մերժում են ստանում անհիմն պատաճառաբանությամբ, և այս փոփոխությունները մերժման նոր հիմքեր են ստեղծում։ Շատ դեպքերում էլ ԶԼՄ-ները ստիպված են լինում դիմել դատարաններ և պարտադրել պետական ատյաններին՝ տրամադրել հայցվող ինֆորմացիան։

«Սրա տակ ինչ ասես կարելի է մտցնել և ենթադրել, որ սա սահմանփակ տարածման ծառայողական տեղեկություն է»,- ասում է Մելիքյանը:

Նա վստահ է, որ տեղեկատվության մերժման դեպքերը կավելանան՝ այս նոր փոփոխության հիմնավորմամբ։ Օրինակ, ԽԱՊԿ-ի զեկույցի համաձայն՝ 2022 թվականին արձանագրվել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի 115 խախտում, որից 6-ի դեպքում է դատարան հայց ներկայացվել տեղեկությունները տրամադրելու պահանջով:

Տեղեկատվություն տրամադրելու՝ օրենքով նախատեսված պարտավորությունները չկատարելը լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտող միակ հանգամանքը չէ։ Եղել են դեպքեր, երբ պաշտոնյաները հիմնականում Ազգային ժողովում, վեճի են բռնվել լրագրողների հետ, անգամ խլել նրանց հեռախոսները, բարձրախոսները։

«Լրագրողի հեռախոսը խլելու համար ի՞նչ քրեական պատասխանատվություն»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետը:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը չի զարմանում Փաշինյանի հայտարարությունից՝ հիշեցնելով, որ լրագրողների նկատմամբ բռնության շատ գործեր հենց նրա օրոք են փակվել:

ԱԺ իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, անդրադառնալով վարչապետի՝ այսօրվա ասուլիսում հնչած ձևակերպմանը, ասում է՝ բոլոր լրագրողները չէ, որ խնդիրներ են ունենում պաշտոնյաների հետ:

Վերադառնալով լրագրողական կազմակերպությունների հայտարարությանը՝ Մելիքյանն արատավոր է համարում այն մոտեցումը, որ օրինակ տեղեկատվության ազատության մասին օրենքում չի հստակեցվում՝ ինչ են պետական  ծառայողական գաղտնիքները և Տեղեկատվության ազատության մասին» օրենքից օգտվողը պարտավոր չէ դրանց իմաստը փնտրել «Պետական գաղտնիքի մասին» օրենքում։ Ըստ պետական գաղտնիքի մասին նոր օրենքի 3-դ հոդվածի՝ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունը  Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, պաշտոնատար անձանց գործունեությանն առնչվող տեղեկություններն են, որոնք չեն դասվում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների շարքին, սակայն դրանց տարածումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, ազգային անվտանգությանը, արտաքին հարաբերություններին, քաղաքական և տնտեսական շահերին, իրավակարգի պահպանությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներին և օրինական շահերին: Այդ տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, արտադրանք կամ նյութեր, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը։

Շուշան Դոյդոյանը վիճահարույց է համարում նաև պետական գաղտնիքի մասին օրենքում կատարված փոխփոխությունները։ Օրինակ, երկարաձգվել են տեղեկությունների գաղտնագրման ժամկետները, փոփոխվել են գաղտնազերծման ընթացակարգերը։ Մասնագետներն ասում են` պաշտոնական տվյալների մատչելիության սահմանափակմանը, բացթողումների ու չարաշահումների կոծկմանն է ուղղված նաև շրջանառության մեջ դրված մեկ այլ՝ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» նոր օրենքի նախագիծը: Ըստ այդ նախագծի՝ նույն տրամաբանությամբ խիստ սահմանափակվում է նաև բնապահպանությանը վերաբերող տվյալների տրամադրումը։

Ի՞նչ է պատրաստվում անել նախագահը, արդյո՞ք վետո կդրվի օրենքների վրա՝ փորձեցինք ճշտել նախագահի աշխատակազմից, բայց մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան