Անգամ Էրդողանից հետո ԱՄՆ-ը Թուրքիային կարող է չվերադարձնել F-35 կործանիչների ծրագիր․ անդրադարձ

Լուրեր

24.02.2026 | 19:37
Մեկ միլիոն այց՝ առողջության ապահովագրության շրջանակում. Ավանեսյան
24.02.2026 | 19:29
Ձյան առատ տեղումների հետևանքով Երևանում ծառեր են տապալվել
24.02.2026 | 19:10
Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին
24.02.2026 | 19:00
Ռուսները կանչել սպառնացել էին, որ եթե ԵՄ գնաք՝ կկորցնեք Արցախը․ հիմա կորցրել ենք, ի՞նչ եք ասելու․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:47
Շամիրամ համայնքին է վերադարձվել շուրջ 13.6 հա մակերեսով երկու հողամաս. Դատախազություն
24.02.2026 | 18:35
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Դուբայի մրցաշարում
24.02.2026 | 18:26
Ապագան պետք է բերել, տեղադրել էսօրվա մեջ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:18
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Պաղեստինի առաջին դեսպան Իսա Կասիսիենին
24.02.2026 | 18:06
Դատարան են հանձնվել Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
24.02.2026 | 18:00
4,5 մլրդ դրամ՝ ԱԺ ընտրությունների համար // Իրանի դեսպանը՝ համատեղ զորավարժությունների մասին․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 17:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները
24.02.2026 | 17:50
Ըստ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության՝ Փարիզը և Լոնդոնը մտադիր են Ուկրաինային միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել
24.02.2026 | 17:39
Երևանում գիշերը սպասվում է կարճատև անձրև
24.02.2026 | 17:28
ՊՍԺ-ի ֆուտբոլիստը դատարանի առջև կկանգնի բռնաբարության գործով
24.02.2026 | 17:17
Ստացված եզրակացությունները պետք է պետկառավարման համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմք դառնան․ ՀՀ վարչապետ
Բոլորը

Թուրքական ընդդիմադիր դաշինքը, որը մարտահրավեր է նետում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտարարել է քաղաքականության մի շարք փոփոխությունների մասին, որը խոստանում է իրականացնել և մտադիր է Թուրքիային վերադարձնել F-35 Joint Strike Fighter ծրագիր։ Բայց եթե անգամ ընդդիմությունը հաղթի և շրջի Էրդողանի պառակտիչ քաղաքականության էջը, կարո՞ղ է իրատեսորեն հույս ունենալ Թուրքիային վերադարձնել այդ ծրագիր, ասվում է Gercek News-ի անդրադարձում:

2019 թվականին ԱՄՆ-ը դադարեցրեց այդ ծրագիը Թուրքիայի հետ այն բանից հետո, երբ Անկարան սկսեց Ռուսաստանից գնած հակաօդային պաշտպանության C-400 հրթիռային համակարգերի մատակարարումը։ ԱՄՆ-ն ամիսներ շարունակ նախազգուշացնում էր Թուրքիային այդ համակարգի ձեռքբերման դեմ։ Բացի այն, որ Վաշինգտոնը Թուրքիային արգելել է F-35 կործանիչներ գնել իր օդուժի համար, նաև Անկարային հեռացրել է համատեղ արտադրության ծրագրից:

ԱՄՆ-ը բազմիցս պնդել է, որ Թուրքիան պետք է ազատվի C-400-ներից և կտրականապես հրաժարվել է որևէ փոխզիջման հարցում։ Իր հերթին, Էրդողանի ղեկավարած Թուրքիան կրկնապատկել է իր գնման ծավալը, թեև համակարգը չի տեղակայել: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անցյալ նոյեմբերին վստահեցրել է խորհրդարանին, որ ռուսական համակարգը «տեղում է և պատրաստ է օգտագործման»: Կորցնելով իր օդուժի համար հինգերորդ սերնդի ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորությունը՝ Էրդողանը 2021 թվականի հոկտեմբերին դիմել է 40 նոր առաջադեմ F-16 Block 70 ինքնաթիռների և 79 արդիականացման սարքերի համար՝ որպես առաջարկվող գործարքի մաս։

Ընդդիմադիր դաշինքը ցանկանում է վերականգնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ՝ հիմնված փոխադարձ վստահության վրա, և ինչ-որ կերպ Թուրքիային վերադարձնել F-35 ծրագրին։ Նրանք նաև ցանկանում են պահպանել Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները՝ «հասկանալով, որ երկու կողմերն էլ հավասար են և ամրապնդվում են հավասարակշռված և կառուցողական երկխոսությամբ»: Եթե ընդդիմությունը հույս ունենա Թուրքիային հետ բերել ծրագիր, ապա, անկասկած, պետք է ազատվի C-400-ներից։ Դա կարող է նշանակել համակարգի ընդմիշտ ապամոնտաժում և ոչնչացում կամ երրորդ երկիր տեղափոխում:

«Եթե ընդդիմությունը հարգի իր հռչակագիրը, մենք պետք է ակնկալենք արմատական տեղաշարժեր արտաքին քաղաքականության մեջ դեպի Արևմուտք, մասնավորապես, Եվրոպական միություն։ Սակայն IYI կուսակցության՝ վերջին րոպեի ցնցող բախումը ցույց է տալիս դիմադրություն քաղաքականության մեջ, նույնիսկ ընտրություններից հետո, և արտաքին քաղաքականությունը, կարծես թե, այդ ոլորտներից մեկն է»,- լրատվամիջոցին ասել է Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, Orion Policy ինստիտուտի ավագ գիտաշխատող Սուլեյման Օզերենը:

Նա նշել է, որ Վաշինգտոնում «դրական տրամադրությունը» կարող է նպաստել F-16-երի ավելի արագ վաճառքին: Ինչ վերաբերում է F-35-ի ծրագիր Թուրքիայի հնարավոր վերադարձին, Օզերենը կարծում է, որ «կարող է որոշ ժամանակ պահանջվել, մինչև նոր կառավարությունը հայտարարի արտաքին քաղաքականության մեջ իր կոնկրետ քայլերի մասին, որոնք աջակցում են շոշափելի արդյունքներին, և  որոնք կարող են ճանապարհ հարթել»:

«Թուրքիայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ում՝ կապված Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության հետ կապված, կլինի ևս մեկ կարևոր ցուցիչ այն բանի, թե որքանո՞վ դրական տրամադրվածությունը կհանգեցնի Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ որևէ տեղաշարժի»,- նշել է նա։

Իսկ ահա New Lines Institute-ի ռազմավարության և նորարարության ավագ տնօրեն Նիկոլաս Հերասը խիստ կասկածում է, որ Թուրքիան կարող է հույս ունենալ, որ կվերականգնի ընդունելությունը, նույնիսկ եթե ընդդիմությունը հաղթի գալիք ընտրություններում և փոխի Էրդողանի քաղաքականությունում շատ հարցեր, հատկապես՝ C-400-ի հարցում։

«Չնայած Թուրքիայի հանդեպ ամերիկյան զայրույթի մեծ մասը կենտրոնացած է Էրդողանի և նրա կառավարության վրա, ԱՄՆ-ի քաղաքական շրջանակներում կա նաև գիտակցություն, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առկա մարտահրավերները Էրդողանից և ԱԶԿ-ից այն կողմ են անցնում»,- ասել է նա՝ հավելելով, որ Էրդողանը թուրքական ռազմական և անվտանգության վերնախավում ստեղծել է «համախոհ առաջնորդների խորը և համատարած ցանց», որոնք կիսում են նրա «սկեպտիկ բնազդները» թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Եվրոպայի հանդեպ:

Նրանք նաև կիսում են նրա համոզմունքը, որ ոչ մի ուժ չի կարող հետ պահել Թուրքիային համաշխարհային տերություն դառնալուց:

«Էրդողանին հաջողվել է հաստատել այն, ինչը, հավանաբար, տարիներ շարունակ կլինի դիվանագիտության և անվտանգությանն ուղղված Թուրքիայի ռազմակավարական մոտեցման նորմ։Այս նորմն այն է, որ Թուրքիան գլոբալ տերություն է «դիսկրետ շահերով, որը պետք է օգտագործի բոլոր պոտենցիալ գործընկերների հետ հարաբերությունները, հատկապես Չինաստանի և Ռուսաստանի, և ոչ միայն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է Հերասը։

Էմմա Չոբանյան