Փառուխի գրավում, Լաչինի փակ միջանցք․ ռուս խաղաղապահների լռությունն ու Բաքվի սադրանքներն Արցախում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2024 | 23:36
Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին
17.05.2024 | 23:30
ԱՄՆ սենատորները Բայդենին կոչ են անում հակազդել Ադրբեջանում և այլ երկրներում մամուլի ազատության նկատմամբ բռնաճնշումներին
17.05.2024 | 23:19
Հյուսիսային Կորեան «անհայտ բալիստիկ հրթիռ» է արձակել
17.05.2024 | 23:09
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի շրջանակներում առաջընթացը
17.05.2024 | 22:58
ԱՄՆ կոնգրեսականները Բայդենին կոչ են անում Թուրքիային պատասխանատվության ենթարկել Վաշինգտոնում Էրդողանի աշխատակիցների կողմից ցուցարարներին ծեծելու գործով
17.05.2024 | 22:49
ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի նախագահի հետ
17.05.2024 | 22:44
Իսրայելը չեղարկում է Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը` ի պատասխան Անկարայի համանման որոշման
17.05.2024 | 22:30
ԱՀԿ-ն հայտնել է բակտերիաների հանդեպ հակաբիոտիկների կայունության ուժեղացման մասին
17.05.2024 | 22:14
Բացահայտվել է Ալիևների՝ բազմամիլիոնանոց սեփականությունը Դուբայում․ հետաքննություն
17.05.2024 | 22:04
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.05.2024 | 21:53
Վրաստանում մեկ օրով դադարեցվել են «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքի ակցիաները
17.05.2024 | 21:42
Պաղեստինի ԱՆ տվյալներով՝ Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 35,3 հազարը
17.05.2024 | 21:28
Պարզվել են 47-ամյա տղամարդուն սպանելու դեպքի հանգամանքները
17.05.2024 | 21:15
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
17.05.2024 | 21:14
Ժողովրդավարություն է․ Խանդանյանը՝ ՔՊ-ի ներքին նամակագրության հրապարակվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի մի խումբ քաղաքացիների և ռուս խաղաղապահների միջև մարտի 7-ին վիճաբանություն էր ծավալվել։ Ադրբեջանական դիվերսիայից հետո, որի հետևանքով ԱՀ ոստիկանության երեք զինծառայող սպանվեց, ի նշան բողոքի՝ արցախցիները որոշել էին արգելափակել Ստեփանակերտի օդանավակայանում տեղակայված խաղաղապահների մշտական բազան։ Ակցիայի մասնակիցները հայտարարում էին՝ դեմ չեն ռուսական խաղաղապահ առաքելության ներկայությանը, բայց պահանջում են ապահովել իրենց անվտանգությունը։ Իսկ պահանջն առավել քան հիմնավոր է․ ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայության շուրջ երկուսուկես տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից ոտնձգության դեպքերի պակաս չի եղել։

Առաջին լուրջ միջադեպն Արցախում գրանցվեց խաղաղապահ զորակազմի տեղակայումից ընդամենը մեկ ամիս անց՝ 2020-ի դեկտեմբերի 12-ին։ Ադրբեջանցիները հարձակվեցին Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ։ Մարտական գործողությունների ընթացքում զոհվեց 9 պահեստազորային, գերեվարվեց 62 զինծառայող։

2 օր անց ադրբեջանցիները փակեցին Բերդաձորի ենթաշրջանի Մեծ Շենից Հին Շեն գյուղեր տանող միակ ճանապարհը և դիրքավորվեցին նոր բարձունքներում, իսկ Հին Շենի բնակիչները 3 օր շրջափակման մեջ էին։ Այս շրջանները նույնպես ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում էին։

2021-ի հուլիսի 26-ին գերեվարվեց Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկը։ Նրան ադրբեջանցի զինվորները ծեծել էին, ինչի հետևանքով վնասվել էր աջ ոտքը, պատառոտվել էին շորերը:  Հոկտեմբերի 9-ին ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս զոհվեց Մարտակերտի 55-ամյա բնակիչ Արամ Տեփնանցը։ Կրակոցների ժամանակ ռուս խաղաղապահները եղել էին ոչ հեռու։ Իսկ ընդամենը 3 օր անց ադրբեջանական դիրքերից հրաձգության հետևանքով հրազենային վիրավորում ստացավ վեց զինծառայող:

Ուղիղ մեկ ամիս անց Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին ջրագծի վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանցի դիպուկահարի գնդակից սպանվեց 23-ամյա Մարտին Երեմյանը, վիրավորում ստացան երեք աշխատակիցներ։ Ջրագիծը վերանորոգում էին՝ ռուս խաղաղապահների դիրքերը խմելու ջրով ապահովելու համար։

Դեկտմբերի 4-ին Մարտունու շրջանի Ճարտար գյուղում անասնապահությամբ զբաղվող 65-ամյա Սեյրան Սարգսյանի նկատմամբ ադրբեջանցիները բռնություն էին գործադրել, հետո տեղափոխել ադրբեջանական հենակետ և սպանել։

2022-ի մարտին արցախցիները 20 օր մնացին առանց ջեռուցման։ Ադրբեջանը մեկ ամսվա մեջ երկու անգամ արգելափակեց Արցախի գազամատակարարումը․ պարզվեց՝ ադրբեջանական կողմն իր վերահսկողության տակ անցած գազատարի վրա փական էր տեղադրել։

Մարտի 24-ին ռուս խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական զինուժը նոր դիրքեր գրավեց Փառուխ գյուղի ուղղությամբ՝ զբաղեցնելով նաև կարևոր նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքի մի մասը։ Զոհվեց երեք զինծառայող, վիրավորվեց՝ 14-ը։ 400-ից ավելի փառուխցիներ մեկ տարի է՝ չեն կարողանում իրենց տները վերադառնալ։ Ռուսական կողմը պետք է ապահովեր իր պատասխանատվության գոտուց ադրբեջանցիների դուրսբերումը, սակայն փաստացի Փառուխը դարձել է ռազմականացված գոտի։ Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են գտնվել այնտեղ։

Ադրբեջանական ստորաբաժանումները օգոստոսի 3-ին կիրառեցին հարվածային անօդաչու թռչող սարքեր շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում: ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գաբրիելյանը և Արթուր Խաչատրյանը զոհվեցին, ևս 19-ը ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ:

Բաքուն, սակայն, մտադիր չէր կանգ առնել․ սադրանքները գնալով նոր դրսևորումներ էին ստանում։ Դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 3 ժամով փակեցին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Իսկ արդեն 10 օր անց կեղծ բնապահպանները ռուս խաղաղապահների ներկայությամբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին վրաններ տեղադրեցին։

Այս ընթացքում չեն դադարում ռուս խաղաղապահների մանդատի շուրջ քննարկումները․ արդյո՞ք նրանք ունեն բավարար լիազորություններ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում։ Դեռ դեկտեմբերին, այն ժամանակ Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը պնդում էր, որ Լաչինի միջանցքի հարցի կարգավորման համար անհրաժեշտ է ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտել, ինչն Արցախում խաղաղություն պարտադրելու լիազորություն կտա:

Մեկ ամիս առաջ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնեց, որ ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու կարիք չկա․ Երևանը և Բաքուն համաձայն են նրանց աշխատանքի ձևաչափին և աջակցում են դրան։

Այս պարագայում ինչո՞ւ է մինչ օրս շարունակում փակ մնալ Լաչինի միջանցքը, ինչո՞ւ են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում շարունակվում խախտումներ արձանագրվել և ինչո՞ւ խաղաղ բնակչի անվտանգ տեղաշարժի իրավունքը լիարժեք երաշխավորված չէ՝ հստակ պատասխաներ չկան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան