Ակնկալում ենք, որ պղնձի գները տարվա ընթացքում բարձրանալու են․ ԿԲ նախագահ
Տնտեսություն
14.03.2023 | 18:06Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսելով մետաղների գների մասին` ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ընդգծեց, որ վերջին կանխատեսումների համաձայն` ակնկալվում է, որ պղնձի գները տարվա ընթացքում կբարձրանան։
Դա հիմնականում պայմանավորված է լինելու Չինաստանի տնտեսության վերականգնմամբ ու ավելի բարձր տնտեսական աճով, քան եղել է 2022 թվականին։
Գալստյանի խոսքով` տարվա միջին գինը 1 տոննայի դիմաց լինելու է 9100 դոլար։
Մանրամասները՝ տեսանյութում։