Առաջնագծի կահավորման հետ կապված կան խնդիրներ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Առաջնագծի կահավորման հետ կապված կան խնդիրներ, բայց դրանք ֆինանսական չեն. դրանք կազմակերպչական են, ինժեներական և այլն: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է անենք մի բան՝ քայլ-քայլ իրականացնենք սահմանի կահավորում, որպեսզի դա համապատասխանի հնարավոր ամենաբարձր չափանիշներին: Մենք պրոբլեմներ ունենք, ցավոք, պրոբլեմներ լուծելը միշտ չէ հնարավոր արագ անել»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ այժմ բացահայտվում են երևույթներ, որ կան մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառով չեն լուծում խնդիրները, իսկ նրանց հայտնաբերելը և պատասխանատվության ենթարկելը ժամանակ է պահանջում:

«Բայց ուզում եմ հետևյալն ասել, որ այսօր մեր բանակում կան հազարավոր նվիրյալներ՝ սպաներ, պայմանագրայիններ, որոնք իրենց ուսերին կրում են այդ պատասխանատվությունը, և պետք է այդ մարդկանց քաջալերենք: Բայց դա չի նշանակում, որ պետք է թերությունների մասին լռենք, այլ՝ հետևողականորեն աշխատենք»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։