Հլա նայեք՝ լրատվամիջոցների ղեկավարներն ինչ բնակարաններ են գնում․ Փաշինյանը՝ Պապիկյանի 400 հազար դոլարանոց բնակարանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.02.2026 | 16:43
ՀԷՑ-ում ավարտվել են բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերը․ արձանագրվել են համակարգային խնդիրներ
24.02.2026 | 16:34
Ավելի քան 200,000 զոհ․ լրագրողները հաշվել են Ուկրաինայի դեմ պատերազմում ՌԴ կորուստները
24.02.2026 | 16:23
«Բենֆիկայի» ֆուտբոլիստը որակազրկվել է Վինիսիուսի հետ ռասիստական սկանդալից հետո
24.02.2026 | 16:22
Պապիկյանը Իրանում հանդիպել է Մուսավիի հետ
24.02.2026 | 16:16
ԱԴԾ-ն հետաքննում է Պավել Դուրովի գործողությունները՝ ահաբեկչական գործունեությանը նպաստելու գործով
24.02.2026 | 16:03
Փարաքար համայնքին է վերադարձվել 0.2 հա մակերեսով հողամաս. Դատախազություն
24.02.2026 | 15:55
Միհրան Պողոսյանին առնչվող կոկաինի գործով հետախուզվողի որդին Ռուսաստանում տեսակցել է հորը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 15:51
Կրեմլը չի ​​հաստատում Ժնևում հաջորդ բանակցությունների ամսաթիվը
24.02.2026 | 15:43
«Մոլորակների մեծ շքերթ»՝ փետրվարի 28-ին
24.02.2026 | 15:34
Զելենսկին առաջին անգամ ցուցադրել է նախագահական բունկերը, որտեղ անցկացրել է պատերազմի առաջին ամիսները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 15:25
Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում խաղացող ֆուտբոլիստները՝ կանանց Հայաստանի հավաքականում
24.02.2026 | 15:16
Դատարանը մերժել է Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Երևանով անցնող հատվածի հողամասի սեփականատիրոջ հայցը
24.02.2026 | 15:05
Կոկաինի գործով նիստը, որով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը մեղադրյալ է, հետաձգվեց
24.02.2026 | 15:01
«Մարտի 1»-ի գործով հնարավոր է նոր մեղադրյալներ լինեն // Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 14:52
ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ 
Բոլորը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եկամուտների մասին հայտարարագիր կներկայացնի, և բոլորդ հնարավորություն կունենաք դա դիտարկելու և քննարկելու: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սուրեն Պապիկյանի՝ կասկածելի առքուվաճառքով ձեռք բերած բնակարանի մասին հարցին:

Նիկոլ Փաշինյանը լրագրողին առաջարկեց, որպեսզի ինքը գնի Պապիկյանի տունը 300 հազար դոլարով և հետո փորձի 400 հազար դոլարով վաճառել այն։

«Ինչպես դուք պնդում եք և եթե դուք վաճառեք. մենք բոլորս կիմանանք, որ դուք ճիշտ եք, ընդ որում, դրա արդյունքում 100 հազար դոլար մաքուր շահույթ կունենաք: Եթե այդ գործարքն առաջարկեք բանկին, ապա բանկը պիտի երջանիկ լինի, որովհետև ինքն էլ իր շահույթի մասն ունի: Բոլոր այդ դեպքերում առաջարկում եմ ՀԿ-ներին, լրագրողներին՝ գնալ այս ճանապարհով: Ես ներողություն եմ խնդրում պարոն Պապիկյանից իր անձնական գործերին միջամտելու համար, բայց ես կպնդեմ, որ ինքը 300 հազար դոլարով այդ տունը վաճառի ձեզ, և հետո կհետևենք, դուք 400 հազար դոլարով վաճառեցի՞ք, թե՞ ոչ:

Ես անկեղծ ասեմ՝ 1 տարի է՝ ուզում եմ Կինոհայրենիքի տունս վաճառել, որ ես էլ բնակարան ձեռք բերեմ, բայց չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել:
2018-ից մինչև այսօր 25 հազար մարդ օգտվելով եկամտահարկի վերադարձի ծրագրից, նորակառույց տանը 3-4 սենյականոց բնակարան է գնել»,- նշեց Փաշինյանը։

Փաշինյանը հավելեց, որ շատ ուրախ է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանի կենտրոնում 165 քմ տարածքով թանկարժեք բնակարան է ձեռք բերել․ «Շատ լավ է, թող ձեռք բերի, նոր ընտանիք է։ Իր եկամուտների մասին մայիսին հայտարարագիր կներկայացնի, և բոլորդ հնարավորություն կունենաք դիտարկումներ անել»։
Լրագրողի այն դիտարկմանը, որ գուցե Փաշինյանն իրավապահներին առաջարկի զբաղվել լրատվամիջոցների հրապարակումներով, Փաշինյանն արձագանքեց. «Իրավապահներին հրահանգելու կարիք չկա, բայց եթե դա ձեզ պետք է, ապա ես ուղիղ հրահանգում եմ՝ ստուգեք բոլոր տվյալները․․․ Եկեք դիտարկենք՝ լրատվամիջոցների ղեկավարներն ինչ բնակարաններ են գնում»:
Լրագրողը, որպես հավելում, նշեց, որ այդ շենքը կառուցել է Աշոտ Արսենյանը, որի որդին բանակում չծառայելու համար քրեական հետապնդման էր ենթարկվում, հետո այն դադարեցվեց և ՔՊ աջակցությամբ, նաև Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նա նշանակվեց Ջերմուկ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար, ապա դարձավ Ջերմուկ համայնքի ղեկավար:
Փաշինյանն արձագանքեց․ «Եվ ձեր ասածն ի՞նչ էր փոխում մեր խոսակցության մեջ»:
Մանրամասները՝ տեսանյութում։