Չի եղել այնպիսի ծրագիր, որը մենք չիրագործենք՝ պատճառաբանելով, որ փող չկա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 14:13
Ալեն Սիմոնյանը դստեր հետ մասնակցեց ընտրությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:10
«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 14:10
Թիվ 14/19 ընտրատեղամասը մատչելի չէ հաշմանդամություն ունեցողների համար. սենյակը երկրորդ հարկում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:07
Սերժ Սարգսյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 14:06
Պետք է պատասխանել հարցին՝ պետությո՞ւն, թե՞ գաղութ ենք ուզում ունենալ․ սա քաղաքակրթական ընտրություն է. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 13:56
Օտարերկրյա համարներից կեղծ ահազանգեր են տարածվել ընտրատեղամասերում ռումբերի մասին
07.06.2026 | 13:51
Ինչո՞ւ փոփոխություն չի եղել, որ Սփյուռքի ՀՀ քաղաքացիները մասնակցեն քվեարկությանը․ Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 13:47
Ընտրողը քվեարկության է եկել ՀՀ քարտեզ-կրծքանշանով. վեճ՝ ընտրատեղամասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 13:37
Ժամը 11:00-ի դրությամբ՝ քվեարկության ակտիվությունն ամենաբարձրն է վերջին 10 տարում
07.06.2026 | 13:34
Ուրախ կլինեի, որ երկիրը չտանենք նոր ցնցումների․Կարապետյանը՝ հետընտրական հնարավոր զարգացումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 13:28
Լևոն Զուրաբյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 13:26
Էդմոն Մարուքյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 13:21
«Հանրապետություն»-ը դեռևս չի որոշել՝ դիմել վարչական դատարան, թե՞ ոչ․ արդյո՞ք սպասում են ընտրությունների նախնական արդյունքների ամփոփմանը
07.06.2026 | 13:11
Ահազանգ՝ քվեաթերթիկը ծրարի միջից տեսանելի է. ԿԸՀ-ն հերքում է
07.06.2026 | 13:09
Հանգուցալուծում կլինի. Արմեն Գրիգորյանը` Արթուր Օսիպյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի արդիականացնման ուղղությամբ Կառավարության ներդրումը որքա՞ն է, ե՞րբ կարող ենք ունենալ ամբողջովին բարեփոխված մայրաքաղաքային տրանսպորտ, ինչպես նաև՝ ի՞նչ պատկեր կունենանք առաջիկայում վերելակների արդիականացման ուղղությամբ: Այսօր հրավիրված ասուլիսում, ի թիվս այլ հարցերի, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև այս հարցին։

«Երևանում դուրս ենք եկել տարեկան 700 վերելակ փոխելու տեմպի վրա, ընդ որում՝ ինչո՞ւ 700, ինչո՞ւ ոչ՝ 2000: Ամբողջ խնդիրը նրանում է, որ պետությունը, ըստ էության, գումար տվողն է, գործը հիմնականում իրականացնում է մասնավոր հատվածը: Մենք կուզենք մեկ տարում ամբողջը փոխել, բայց նախ արտադրողը պետք է պատրաստ լինի այդքան վերելակ արտադրել, այդքանը պետք է ներմուծվի, պետք են մասնագիտական կարողություններ, ովքեր հինը կհանեն, նորը կտեղադրեն, անվտանգ մեխանիզմ կստեղծեն և այդպես շարունակ: Ավել անելը կա՛մ անհնար է, կա՛մ դժվար, կա՛մ որակի վրա ազդելու է անպայման»,- նկատեց Փաշինյանը և վստահեցրեց, որ 2026 թվականի դրությամբ դրանք գոնե 80-90 տոկոսով փոխարինված կլինեն, և մենք այդ խնդիրը կփակենք:

Վարչապետը նաև հայտնեց, որ 2017 թվականի նկատմամբ 2 միլիարդ դոլարով ավելացել է բյուջեն, և Կառավարությունը Երևանի քաղաքապետարանին հսկայական միջոցներով աջակցել և շարունակում է աջակցել. «Բոլոր ծրագրերը մեծ հաշվով իրականացվել են Կառավարության աջակցությամբ»:

Ինչ վերաբերում է տրանսպորտային համակարգի արդիականացմանը, Փաշինյանը նշեց. «Այս պահի դրությամբ Երևանում կա մոտ 300 գազել՝ «հուսահատության գազել», որը ընդհանուրի ընդամենը 30 տոկոսն է: Երբ նոր ավտոբուսները ներկրվեն, ենթադրում եմ, որ շատ ավելի փոքր բաժնեմաս կմնա, և մեկ-երկու տարվա ընթացքում դրանք ընդհանրապես դուրս կգան երթևեկությունից»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ միայն ավտոբուսներով խնդիրը չի լուծվում․ «Տեղյակ եք նաև որ մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության աշխատանքներն են սկսվում, նախագծման աշխատանքներն են ընթանում, կրկին Կառավարությունն է պատվիրել նախագիծը և ֆինանսավորելու է շինարարությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում։