ՀԱՊԿ-ը դուրս է գալիս ՀՀ-ից, և սա մեզ անհանգստացնում է. Փաշինյանը` քարտուղարի տեղակալ չնշանակելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նշեց, որ երբ 2022թ. ՀԱՊԿ նախագահն այցելել էր Հայաստան, իր հետ զրույցում ասել է, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից։

«Ես ասացի՝ գիտեք՝ կարծում եմ՝ այդ մտավախությունը տեղին չէ, տեղին է ուրիշ մտավախություն, որն առկա է ՀՀ-ում՝ մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա ՀՀ-ից: Իմ գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը, ցանկանալով, թե չցանկանալով, դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, և դա մեզ անհանգստացնում է: Եվ այն, ինչ տեղի է ունեցել, մենք ոչ մի բան չենք թաքցրել, տեղի է ունեցել հրապարակային, և մեր մտավախություններն արտահայտվում են տարբեր կերպ: Մենք հաճույքով կստանձնենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե այդ պաշտոնի ստանձնմամբ չստացվի, որ մենք մեր ժողովրդին սխալ ուղերձ ենք հղում, եթե դա նշանակի ՀՀ անվտանգության ապահովման ևս մեկ գործոն ավելացնել, եթե դա չի նշանակելու, մենք նման քայլ անելու իմաստ չենք տեսնում՝ առնվազն մեր ժողովրդի հետ ազնիվ լինելու տրամաբանությունից:

Դուք բոլորդ վկա եք, թե մենք ինչքան երկար և հետևողականորեն ենք աշխատել և շարունակում ենք աշխատել ՀԱՊԿ-ի հետ: Մեր սկզբունքները առաջարկել ենք, որը, իմիջիայլոց, ՀՀ մասին չէ, դա նրա մասին է, թե առնվազն ՀՀ տարածքում ՀԱՊԿ-ը գործո՞ւմ է, թե՞ չի գործում, կա՞, թե՞ չկա․․․

Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք բոլոր հնարավոր հոդվածներով, բուն պայմանագրով, այլ ընդունված փաստաթղթերով: Մեր գնահատականն այն չէ, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, այլ այն, որ ՀԱՊԿ-ն է մեզնից դուրս գալիս»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։