ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի հատուկ խորհրդականի հետ քննարկվել են պետական ծառայությունների և այլ քաղաքացիակենտրոն միջոցների ներդրման պրակտիկան

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանն ընդունել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի հատուկ խորհրդական Ռեյդեն Լլանոյին․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այն սկզբունքներն ու գործիքները, որոնք կարող են կիրառվել կառավարությունների կողմից բյուրոկրատական կարգերի կրճատման և վարչարարության պարզեցման նպատակով:

Արա Մկրտչյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումները և ընթացիկ աշխատանքները: Նախարարի տեղակալը նշել է, որ իրականացվող բարեփոխումները նպատակ ունեն նաև կրճատել բյուրոկրատական քաշքշուկը, որի համատեքստում արդեն իսկ լավարկվում են մի շարք օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր։ Արա Մկրտչյանը կարևորել է թվայնացման ոլորտում իրականացվող աշխատանքները, որոնց հիմնանպատակը պետական ծառայությունների մատուցման՝ քաղաքացու համար առավել հարմար եղանակի ապահովումն է:

Նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանն անդրադառնալով բյուրոկրատիայի կրճատման այլ եղանակներին՝ մատնանշել է պետական ծառայությունների մատուցման Քաղաքացիական կենտրոնների ներդրման, արդարադատության ոլորտի տարբեր մարմիններում սպասարկման հատուկ գրասենյակների բացման, թեժ գծի ծառայությունների և այլ քաղաքացիակենտրոն միջոցների ներդրման պրակտիկան:

Ռեյդեն Լլանոն շնորհակալություն է հայտնել արդյունավետ հանդիպման համար և ընդգծել երկուստեք համագործակցության արդյունավետությունը:

Կողմերը կարևորել են փորձի փոխանակումը՝ վարչարարության բարելավման, բյուրոկրատական գործընթացների կրճատման և հանրային ծառայությունների մատուցման որակի բարելավման ուղղություններով: Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ՝ ուղղված հետագա համագործակցության ուղղություններին: