Ամենաառաջին անզիջումը պետք է լինեմ ես. Աննա Վարդապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Դատախազության 105-ամյակի միջոցառումների շրջանակում, մարտի 13-ին հանդիպել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողներին, պատասխանել է նրանց հարցերին. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ուսանողների հետ զրույցի ընթացքում քննարկվել է դատախազի կերպարը, դատախազական գործունեության ընթացքում ի հայտ եկող մարտահրավերները, դատախազական գործունեության վերաբերյալ հանրային ընկալումները և այլ հարցեր:

Պատասխանելով ապագա իրավաբան Մելինե Մանուցյանի այն հարցին, թե ինչո՞ւ է համաձայնել ստանձնել հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը՝ Աննա Վարդապետյանն անդրադարձել է առաջարկն ընդունելու վերաբերյալ իր որոշման հիմնական պատճառին: «Երկար ժամանակ չունեի մտածելու: Մի գործոն կար, որ լուրջ ազդեցություն ունեցավ որոշմանս վրա. եթե ես ուզում եմ ինչ-որ բան փոխել, եթե ես դժգոհություն ունեմ արդարության վիճակից, ուրեմն ինքս պետք է լինեմ այն փոփոխությունը, որը ցանկանում եմ տեսնել: Եթե ես պատրաստ չեմ այդ փոփոխությունը դառնալ, ինչո՞ւ եմ դա ուրիշից պահանջում: Եթե ես ուզում եմ, որ գլխավոր դատախազը լինի անզիջում, ապա ամենաառաջին անզիջումը պետք է լինեմ ես: Դա, իհարկե, առաջացրել է բազմաթիվ դժվարություններ, որովհետև նույնիսկ ինձ երկար ժամանակ ճանաչող մարդիկ պատրաստ չեն ընդունել, որ ինչ-որ երևույթների հանդեպ ես ներողամիտ չեմ: «Չէ»-ն ասելուց հետո սկսվում է բարոյական ճնշումը՝ «դու խնդրանքին ուշադրություն չես դարձնում», «մեծամտացել ես»: Մարդիկ պատրաստ չեն լսել քո «ոչ»֊ը: Ես այդ աղմկոտ ճանապարհն անցնում եմ` «ականջներս փակելով», – ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը:

Ուսանողուհի Տաթև Մխիթարյանի հարցին՝ ի՞նչ խորհուրդ կտա ապագա դատախազներին և գլխավոր դատախազին ՝ Աննա Վարդապետյանը պատասխանել է. «Չվախենալ, չգնալ զիջումների, որոնց արդյունքում ոտնահարվելու են սկզբունքներդ և լինել ազնիվ՝ ինքդ քո և հարազատ մարդկանց հետ»:

Էտալոնային կերպար ունենալու հարցին ի պատասխան՝ հանրապետության գլխավոր դատախազն առանձնացրել է երկու կնոջ՝ Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետ Մարգարետ Թետչերին, ով պաշտոնը ստանձնել է երկրի համար ամենաբարդ ժամանակահատվածում, և Գրականության նոբելյան մրցանակի դափնեկիր, գրող Դորիս Լեսսինգին:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին հանդիպման համար և հետագայում, Դատախազությունում աշխատելու ցանկություն ունեցող ուսանողներին, առաջարկել օգտվել քաղաքացիական ծառայության համակարգում ներդրված փորձնակի ինստիտուտի հնարավորությունից և Դատախազության աշխատակազմին միանալով՝ փորձառություն ձեռք բերել:

Այնուհետև, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը ուսանողների հետ խոսել է Դատախազությունում իրականացվող բարեփոխումներից՝ ուղղված անհրաժեշտ հմտություններ ունեցող բարեվարք, արդարամիտ և օրինակելի դատախազներ ունենալուն, ինչպես նաև անդրադարձ է կատարել Դատախազության 105-ամյակի շրջանակում նախատեսվող միջոցառումներին՝ դատախաղերին, գիտաժողովներին, գիտական բանավեճերին, դպրոցներ նախատեսվող այցերին: