Հայաստան-Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են․ ՀՖՖ
Հայաստան-Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Շնորհակալ ենք մեր երկրպագուներին ցուցաբերած ակտիվության համար»,-նշված է ՀՖՖ ֆեյսբուքյան գրառման մեջ։
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա մարտի 25-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: