Թուրքիայի ընդդիմությունն Էրդողանին հաղթելու հնարավորություն ունի, սակայն դա հեշտ չի լինի․ The Washington Post

Լուրեր

07.06.2026 | 10:38
Գիշերը ձերբակալված հանձնաժողովի քարտուղարն ու նախագահները Գյումրիի տեղամասերից են
07.06.2026 | 10:34
Քվեարկեցինք, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը. Գարեգին Բ կաթողիկոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:16
Գործարարը Չինաստանից Մոսկվայով վերադառնալուց հետո ծանուցագիր է ստացել վարժական հավաքների մասնակցելու վերաբերյալ
07.06.2026 | 10:12
Գարեգին Բ-ն քվեարկում է. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:03
Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:02
Քվեարկել եմ հանուն հզոր պետության, հանուն ամուր մշակույթի. ԿԳՄՍ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:45
Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:36
Վաղարշապատի ընտրատեղամասում քվեարկում են նաև զինծառայողները
07.06.2026 | 09:11
Մենք ուզում ենք մնալ տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիրը. Նարեկ Կարապետյանը քվեարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:03
Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.06.2026 | 08:32
Նարեկ Կարապետյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 08:09
Ընտրական իրավունքի խոչընդոտման կասկածանքով ձերբակալված կա․ ՆԳՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 07:58
Հայաստանն ընտրում է․ ԱԺ ընտրություններ 2026․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Բոլորը

Փետրվարի 6-ին Թուրքիային պատուհասած ավերիչ երկրաշարժը կարող էր միավորել երկիրը։ Փոխարենը, աղետը, որը խլել է առնվազն 48,000 մարդու կյանք, երկրի ներսում խորացնում է քաղաքական անջրպետը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա հակառակորդների միջև: Ընդամենը 9 շաբաթ է մնացել ընտրություններին, իսկ Էրդողանը բախվում է հանրային զայրույթի ալիքի՝ վատ կառավարման և սխալ կենտրոնացման պատճառով, գրում է The Washington Post-ը։

Հոդվածագիր Ասլի Այդինթաշբաշը նշում է, որ 20 տարվա իշխանությունից հետո Էրդողանը երկրաշարժի պատճառով թուլացել է։ Ընդդիմությունը վերջապես հնարավորություն ունի նրան հաղթելու, սակայն նրանք չպետք է մտածեն, որ դա հեշտ է լինելու։ Մարտի 6-ին ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են իրենց որոշման մասին՝ նախագահի միասնական թեկնածու առաջադրելու Քեմալ Քըլըչդարօղլուին՝ Ժողովրդահանրապետական կուսակցության 74-ամյա ղեկավարին։ Ընդդիմադիր կոալցիան, որը ներառում է նաև Էրդողանի նախկին թիմակիցներ Ալի Բաբաջանին ու Ահմեթ Դավութօղլուին, կազմել է բարեփոխումների համապարփակ օրակարգ՝ խոստանալով վերականգնել ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը։

Ըստ հոդվածագրի՝ տարիների ընթացքում Քըլըչդարօղլուի հետ զրույցների արդյունքում կարծում է, որ նա խոհեմ առաջնորդ է և իսկական դեմոկրատ: Նա առանձնապես խարիզմատիկ չէ, բայց համարվում է անկաշառ՝ մի բան, որը շատ կարևոր է Թուրքիայում, որտեղ կոռուպցիան մշտական խնդիր է: Քըլըչդարօղլուի գլխավորած կոալիցիան էլ այս պահին առաջատար է հարցումների արդյունքներով։

«Թուրքերը կարող են տեսնել, թե ինչպես է նախագահի քաղաքականությունը սրել աղետի հետևանքները: Նախագահի ավտորիտար գործարքը թուրքական հասարակության հետ, որը հիմնված է բարեկեցության, լավ կառավարման և համաշխարհային հեղինակության խոստման վրա, ավերակների մեջ է։ Բայց ինչո՞վ փոխարինել այն: Ընդդիմության մարտահրավերը կլինի՝ Թուրքիայի քաղաքացիներին համոզել, որ նրանք կարող են ապահովել լավ կառավարում՝ միաժամանակ քանդելով երկրի միանձնյա ռեժիմը: Հեշտ չի լինի. 2017 թվականին Էրդողանը սահմանադրական հանրաքվեով ամրապնդեց իշխանությունը՝ խոստանալով ավելի արդյունավետ կառավարություն։ Այժմ պարզվում է, որ նրա հիպերկենտրոնացված մոտեցումն ավելի շատ դիսֆունկցիա է ստեղծել, քան կարելի էր պատկերացնել: Պետական կառույցները լցված են ոչ կոմպետենտ, բայց հավատարիմ մարդկանցով, որոնք որոշումներ չեն կայացնում՝ առանց վերևում գտնվող մարդու խոսքի»,- ասվում է հրապարակման մեջ։

Միաժամանակ, հեղինակը նշում է, որ նախագահ Էրդողանին հաղթելը հեշտ չի լինի, քանի որ նա դեռ տիրապետում է իշխանության կարևորագույն լծակներից շատերին։ Հիմնական ընդդիմադիր գործիչները, ինչպիսիք են քուրդ առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը կամ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, կա՛մ բանտում են, կա՛մ դատական գործեր են կախված նրանց գլխին: Կառավարությունը տրամադրում է սուբսիդիաներ՝ ուղղված Էրդողանի բազայի ամրապնդմանը: Այն վերահսկում է եթերը և արդարադատության համակարգը:

Ըստ հեղինակի՝ ընդդիմադիր բարձրաստիճան գործիչներից մեկն իրեն ասել է, որ կոալիցիայի առաջնորդներն անհանգստացած են այն հնարավորությամբ, որ կառավարությունը կարող է անկայունություն սերմանել՝ ընտրողներին համոզելու մնալ ստատուս քվոյի հետ: Նա նկատի ունի 2015 թվականի նախկին համընդհանուր ընտրությունները, որոնց նախորդել էր առեղծվածային ահաբեկչությունների և ինտրիգների մի շարք․ դրանք, ի վերջո, համոզեցին ընտրողներին վերադառնալ Էրդողանին՝ հանուն երկրում կայունության:

Այժմ մայիսի 14-ի համընդհանուր ընտրությունները Թուրքիային իրական փոփոխությունների հնարավորություն են տալիս: Հոդվածագիրը նշում է, որ մարդիկ, ում հետ խոսել է վերջին օրերին, զայրացած են և անհանգստացած իրենց երեխաների, ապագայի, հնարավոր երկրաշարժի հետ կապված, որը, ըստ շատ գիտնականների, հավանական է, որ հարվածի Ստամբուլին: Նրանք ընտրություններին նայում են հույսով, բայց նաև երկյուղածությամբ։

«Երկրաշարժը վառ կերպով ցույց տվեց, որ Էրդողանը և նրա նախագահական համակարգը ներսից կոռոզիայի են ենթարկել Թուրքիան։ Ընդդիմությունն արժանի է հաղթելու, բայց եթե նույնիսկ հաղթի, հեռու է պատմության ավարտից: Թուրքիայի խնդիրների լուծումը դժվար կլինի, նույնիսկ եթե Էրդողանը հեռանա ասպարեզից։ Հասարակության զայրույթը և ժողովրդավարության խոստումը կարող են բավարար չլինել: Մոտենում են ընտրությունները, ընդդիմությունը պետք է համոզի քաղաքացիներին, որ Էրդողանի միանձնյա ռեժիմից հետո կարող է ապահովել ավելի ապահով և լավ Թուրքիա»,- ասվում է հրապարակման մեջ։

Էմմա Չոբանյան