119 մլն դրամի թալան եղե՞լ է, թե՞ ոչ. Արսեն Թորոսյանի գործընկերը` կալանքի տակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում ենթադրյալ կոռուպցիոն սկանդալ է հասունանում՝ Փաշինյանի թիմակիցների մասնակցությամբ։ Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը երկու ամսով կալանավորվել է։ Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ֆինանսական միջոցների ենթադրյալ չարաշահումների մասին։

Ըստ իրավապահ մարմնի՝ պետական պահուստային ֆոնդից 26 մլրդ դրամ է հատկացվել հիվանդության կանխարգելման համար, որը ներառել է բուժհիմնարկների ֆինանսավորումը, այդ թվում՝ Գևորգ Սիմոնյանի հետ քավորսանիկական կապեր ունեցող Բաբկեն Շահումյանին պատկանող «Մեդլայն» ԲԿ-ի։ Հակակոռուպցիոն կոմիտեն տվյալներ ունի, որ «Մեդլայն»-ը փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց պետությունից ստացել է 119 մլն ՀՀ դրամ։

Կալանքի տակ գտնվող Գևորգ Սիմոնյանից ու Բաբկեն Շահումյանից զատ՝ այս գործով անցնում է ևս 9 անձ, նրանցից մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, իսկ 8-ն ազատ են արձակվել։

Քրեական գործի առնչությամբ հայտարարություն է տարածել «Մեդլայն» ԲԿ-ն, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի առնչությամբ ս.թ. մարտի 10-ին տարածված հայտարարությունը՝ կապված կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման ծրագրի շրջանակներում հատկացված պետական ֆինանսավորման հնարավոր յուրացման վերաբերյալ, մեր համոզմամբ, հիմնված է բժշկական գիտության և բուժական ընթացակարգերի վերաբերյալ ոչ ճիշտ պատկերացումների ու մեկնաբանությունների վրա, ինչը հանգեցրել է սխալ եզրահանգումների»:

Ենթադրյալ չարաշահման ժամանակահատվածում՝ 2020 թվականի հուլիսից 2021-ի դեկտեմբերը, ՀՀ-ն երկու առողջապահության նախարար է ունեցել՝ Արսեն Թորոսյանն ու գործող նախարար Անահիտ Ավանեսյանը, իսկ կորոնավիրուսային իրավիճակներով ստեղծված արտակարգ դրության պարետ էր նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Այս անձանց՝ գործին ներգրավվածության մասին պաշտոնական տեղեկություններ չկան, միայն Արսեն Թորոսյանը հրապարակավ տարակուսանք է հայտնել, որ իրեն չեն հարցաքննել։ Նախկին նախարարը, որը գործը կեղծիք է համարում, այսօր համաձայնեց Factor TV-ին մեկնաբանություններ փոխանցել, բայց քիչ անց հետաձգեց ծրագրված հարցազրույցը։

Իսկ Ֆեյսբուքում Արսեն Թորոսյանը, մասնավորապես, գրել է․ «Իմ հարցաքննությունից հետո այն մտացածին թեզը, որ ինչ-որ մեկը դիտավորությամբ չի կատարել իր պարտականությունները, ընդհանրապես ի չիք կդառնար: Չէ՞ որ Կոմիտեի տարածած հայտարարության մեջ նշված երկու հրամաններն էլ արձակվել են իմ կողմից և ինձնից ավելի լավ ոչ ոք չէր կարող իմանալ դրանց արձակման թե՛ նպատակները, թե՛ տրամաբանությունը»։

Չնայած Արսեն Թորոսյանը չի հարցաքննվել, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասում է՝ այս գործը Թորոսյանին էլ է առնչվում։

ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ՀԿԿ-ի այս բացահատումն առաջընթաց է համարում կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից, սակայն շեշտում է՝ առանց անմեղության կանխավարկածը խախտելու՝ պետք է անաչառ քննություն պահանջել։ Այնուհանդերձ, նա խտրականություն է տեսնում ՔՊ-ականներին առնչվող ենթադրյալ կոռուպցիոն երևույթներին իրավապահների արձագանքում։

Մերժված ՀՀԿ-ից Փաշինյանի իշխանություն տեղափոխված Գրիգոր Մինասյանը, սակայն, վստահեցնում է՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում յուրայիններ չկան։

Ի դեպ, հիշեցնենք, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության այս տարվա տվյալներով՝ կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթիվը նվազել է։ Հայաստանը թուլացրել է դիրքերը՝ կորցնելով 3 միավոր և 46 միավորով հայտնվել է 63-րդ տեղում՝ նախորդ տարվա 58-րդի փոխարեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան