Դուք եք ասել ՏՏ ոլորտում 49,1 % աճ կա․ ի՞նչ աճ է դա․ Սուքիասյանը՝ Քերոբյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ 2022 թվականին ՌԴ-ից, Բելառուսից և Ուկրաինայից 113.753 մարդ է եկել Հայաստան։ Դրանից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը դիմելով Վահան Քերոբյանին, նշեց, որ այսօր ամենաբարդ իրավիճակն է այն առումով, որ եթե որոշակի կարգավորում լինի, և Հայաստան եկած այդ քաղաքացիները գնան, ապա եկամտահարկի առումով ամեն ինչ նվազելու է, և հարցրեց՝ դրան փոխարինող ի՞նչ ոլորտներ ու ճյուղեր կան։

«Երբ ուսումնասիրում եմ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի տնտեսության կառուցվածքը, համախառն ներքին արդյունքը, հետաքրքիր դինամիկա եմ տեսնում։ Օրինակ, 2016 թվականից երբ նայում եմ այս երեք երկրների ՀՆԱ-ին, և նայում ենք 2022 թվականին, ապա բավականին փոփոխություն կա։ Բայց այդտեղ ոչ մի վերլուծություն չկա, սա էկոնոմիկայի նախարարության գործն է, ես չեմ նստելու դա անեմ»,- նշեց Խաչատուր Սուքիասյանը և ընդգծեց, որ վերլուծություններ անելու անհրաժեշտություն կա։

«Մենք ո՞վ ենք, ի՞նչ կոճակների վրա պիտի աշխատենք, որ գնանք առաջ․ ոչ մի վերլուծություն չկա»,- նկատեց պատգամավորը։
Վահան Քերոբյանն արձագանքեց՝ նշելով, որ իրենց գնահատականներով և ոչ միայն, չի ենթադրվում, որ այն մարդիկ, ովքեր այսօր բնակություն են հաստատել Երևանում, մոտ ապագայում գնալու են։ Բայց դա չի նշանակում, թե մենք չենք կենտրոնացնում մեր ջանքերը տնտեսության գերակա ուղղությունների վրա՝ դրանք են՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, զբոսաշրջություն և արդյունաբերության որոշ ճյուղեր, բոլոր ուղղություններով ունենք առաջընթաց։

Խաչատուր Սուքիասյանը պնդեց, որ ուզում է կոնկրետ թվեր տեսնել՝ կոնկրետ ոլորտների համար: Նախարարը պատասխանեց, որ ո՛չ կրթությունն է իր ոլորտը, ո՛չ IT-ն:

Խաչատուր Սուքիասյանն էլ հակադարձեց, որ Քերոբյանն է ասել՝ 49,1 տոկոս աճ կա, ուստի, ինքն էլ ուզում է հասկանալ՝ դա ի՞նչ է»:

Մանրամասները՝ տեսանյութում։