Կիևը պատասխանել է Վրաստանում հեղաշրջում նախապատրաստելու՝ Թբիլիսիից հնչած մեղադրանքներին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Օլեգ Նիկոլենկոն հերքել է այն տեղեկությունը, թե Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները Թբիլիսի են ուղարկվել՝ ցույցերին մասնակցելու համար։

Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին հայտարարել էր, որ բողոքի ակցիաների ֆոնին Սաակաշվիլիի մի խումբ կողմնակիցներ, ովքեր կռվել են Ուկրաինայի կողմից, ժամանել են երկիր՝ հեղափոխական սցենար իրականացնելու համար, փոխանցում է korrespondent-ը։

«Վրացական իշխանությունների ներկայացուցիչները մեղադրում են Ուկրաինային Վրաստանում պետական հեղաշրջում նախապատրաստելու, նրան Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելու, քաղաքացիական պատերազմ հրահրելու համար ուժեր ուղարկելու մեջ: Մենք կտրականապես մերժում ենք նման մեղադրանքները, որոնք ընդհանուր ոչինչ չունեն իրականության հետ»,- գրել է Նիկոլենկոն ֆեյսբուքյան իր էջում։

Նա վստահեցրել է, որ Ուկրաինան կմնա «վրաց ժողովրդի բարեկամը, որին մաղթում է կանգ չառնել եվրոպական ապագայի զարգացման հարցում»։

Մարտի 7-ին, երբ Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը, Թբիլիսիում սկսվեցին զանգվածային բողոքի ցույցեր, որոնք ոստիկանները ցրեցին՝ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ կիրառելով։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մարտի 7-8-ին տեղի ունեցած ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 133 մարդ։ Հինգշաբթի առավոտյան իշխանությունները հայտարարեցին, որ հետ են կանչում օրինագիծը խորհրդարանից։ Ուրբաթ Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ դեմ քվեարկեց օտարերկրյա գործակալների մասին օրինագծին։

Տաթև Ֆռանգյան