Թեհրանն արձագանքել է Բաքվի բողոքներին

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի բողոքներին՝ երկու երկրների պետական սահմանի երկայնքով իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքի հետ կապված։ Մասնավորապես, Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ դա եղել է սովորական թռիչք, որը պարբերաբար իրականացվում է Իրանի սահմանային տարածքների և երկրի ներսում մոնիթորինգի շրջանակում, գրում է Mehr գործակալությունը։

«Նման թռիչքներ նախկինում էլ են իրականացվել։ Ճշգրիտ տվյալների հիման վրա ինքնաթիռի թռիչքը տեղի է ունեցել ընդհանուր սահմանին զուգահեռ և Իրանի տարածքում՝ ադրբեջանական կողմի սահմանից համապատասխան հեռավորությամբ։ Երբ տեղի են ունենում միջադեպեր ու տեխնիակական սխալներ, սովորաբար ռադարներն ու պաշտպանական համակարգերն անհրաժեշտ նախազգուշացումներ են տալիս»,- ասել է Քանանին։

Նա հավելել է, որ իրանական ռազմական ինքնաթիռի այս թռիչքի հետ կապված որևէ ռադարային կամ ռադիոնախազգուշացում չի տրվել, ինչը վկայում է այն մասին, որ սխալ թույլ չի տրվել։

«Մենք համագործակցում ենք Ադրբեջանի հետ այս ոլորտում, ինչպես նաև պաշտպանության ոլորտում։ Մենք հարաբերություններ ունենք, մեր դեսպանատունն ակտիվ է, մեր ռազմական կցորդը ներկա է: Եթե այս առումով բարի կամք լիներ, ապա մեր ռազմական կցորդի մասնակցությամբ հարցը կարող էր արծարծվել մեր երկրի դեսպանատան հետ, նույն շրջանակում կարծիքներ կփոխանակվեին, թյուրիմացությունները կհարթվեին»,- նշել է իրանցի դիվանագետը։

Ըստ նրա՝ Թեհրանը չի կարող Իրանին դեսպանին ԱԳՆ կանչելու՝ Ադրբեջանի իշխանությունների քայլը համարել որպես բարեխիղճ գործողություն։

«Մենք հարևաններ ենք Ադրբեջանի հետ և միմյանց պատմական թևերն ենք հարևան տարածաշրջանում։ Նման հարցերում, բնականաբար, ակնկալվում է ազնիվ փոխգործակցություն։ Մենք ակնկալում ենք, որ այդ հարցերը կբարձրացվեն և կլուծվեն  մասնագիտացված շրջանակներում։ Մենք նաև շեշտում ենք, որ լրատվամիջոցներում հարցերի բարձրացումը չի օգնի լուծել խնդիրները, և դա բարի կամքի դրսևորում չէ»,- շեշտել է Նասեր Քանանին։

Էմմա Չոբանյան