Բաքուն շարունակում է «իրանական լրտեսական ցանցերի» բացահայտման ուղղված հատուկ գործողությունները

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ադրբեջանում շարունակում են հատուկ գործողությունները՝ կապված, իբր, Իրանի կողմից լրտեսական ցանցերի բացահայտման հետ։ Ադրբեջանական քարոզչական լրատվականների հաղորդմամբ՝ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողության արդյունքում բացահայտվել է «մեկ այլ ցանց», կան ձերբակալվածներ։

Հավելենք, որ վերջին նման գործողություններն Ադրբեջանի իշխանություններն իրականացրել էին փետրվարի սկզբին՝ ձերբակալելով 39 մարդու, մեծ մասամբ՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների։

Նշենք, որ ամեն անգամ, երբ որոշակի լարվածություն է առաջանում Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում, Բաքուն դիմում է արդեն փորձված մեթոդին՝ հետապնդելով իրանամետ գործիչներին, հատկապես՝ հոգևոր, որոնց ձերբակալությունները սկսել են պարբերական բնույթ կրել։

Նշենք, որ մարտի սկզբին էլ դատարանի դահլիճում մահացել էր կրոնական ակտիվիստ Սաբուհի Սալիմովը։ Նա կալանավորվել էր 2021 թվականի հոկտեմբերին դավաճանության, մասնավորապես, Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով։ Սալիմովը կտրականապես հերքել է բոլոր մեղադրանքները։ 2022 թվականի նոյեմբերի 22-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրան դատապարտել է 17 տարվա ազատազրկման։ 2023 թվականի սկզբին նա հացադուլ էր հայտարարել՝ ի նշան իր դատավճռի դեմ բողոքի։

Էմմա Չոբանյան