Երեխային ալիմենտ վճարելու գործի քննությունը երկու տարի քննվում է. փաստաբան Թամարա Յայլոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Իմ պաշտպանյալներից մեկը, որը դիմել էր իր խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ, սակայն երբ իրեն հայտնել էին, որ դատավորը Շիրակի մարզից տեղափոխվել է այլ դատարան, ինչի հետևանքով իր խափանման միջոցի փոփոխման հարցը չի լսվելու, անձը հայտարարեց, որ հացադուլ կհայտարարի և միայն փաստաբանների խնդրանքով է, որ նա ծայրահեղ միջոցների չի գնացել»։ Այս մասին այսօր Շիրակի մարզի փաստաբանների ասուլիսում նշեց փաստաբան Թամարա Յալյոյանը։

Հիշեցնենք, որ փաստաբանների հայտարարության համաձայն՝ Շիրակի մարզի քրեական, քաղաքացիական, վարչական դատարանների դատավորները պարբերաբար փոխվում են՝ ինքնահոսի թողնելով դատական գործերը:
Փաստաբանի դիտարկմամբ՝ այնպիսի իրավիճակներ են ստեղծվում, որ մարդիկ անիմաստ են համարում դիմել դատարան զուտ այն պատճառով, որ դատավորներին տեղափոխում են։

շԹամարա Յայլոյանի խոսքով, քրեակատարողական հիմնարկներում, մարդիկ կան, որոնք իսկապես հոգնել են այդ իրավիճակից և ցանկանում են աղմուկ բարձրացնել, սակայն դա կանխվել է փաստաբանների հորդորների շնորհիվ: «Պաշտպանյալներիցս ոմանք ասում են, որ այնքան են նստել, որ պատժի ժամկետը լրանում է, մինչդեռ, մինչ այդ նրանք արդարացման ակնկալիքներ ունեին, իսկ հիմա, երբ պատժի ժամկետը լրացել է, այդքան ժամանակ ինքը կալանավայրում է եղել, ի՞նչ իմաստ ունի արդեն իր վերաբերյալ դատական ակտ կայացնելը։ Կան մարդիկ, որոնք խիստ դժգոհում են, որ ՔԿՀ-ից մեքենայով պարբերաբար գալիս են դատարան, բայց նիստերը հետաձգվում են, կրկին ստիպված վերադառնում են»,- նշեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ նաև արձանագրվել է փաստ, որ երեխային ալիմենտ վճարելու գործի քննությունը երկու տարի քննվում է։

Փաստաբանի հավաստմամբ, դեպք է գրանցվել, երբ դատավորների փոփոխության պատճառով գործն այնքան է ձգձգվել, որ պատասխանող կողմը մահացել և հիմա պետք է ևս 6 ամիս անցնի, որպեսզի իրավահաջորդ ճանաչվի և ամբողջ գործընթացը սկսվի նորից:

«Այսինքն՝ այնպիսի իրավիճակներ են ստեղծվում, որ մարդիկ անիմաստ են համարում դիմել դատարան զուտ այն պատճառով, որ դատավորներին տեղափոխում են»,- նշեց Յալյոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։