Եթե դատավորներին տեղափոխելու պրակտիկան չդադարի, Շիրակի մարզի փաստաբանները գործադուլի կդիմեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Շիրակի մարզի դատավորներին այլ մարզեր տեղափոխելու հետևանքով շուրջ 300 գործի քննություն պետք է նորից սկսվի:
Մեկ ամիս առաջ մարզում քրեական գործեր քննող 4 դատավորներին տեղափոխել են Երևան, որից հետո ևս երկու դատավոր է այնտեղ նշանակվել ու նորից տեղափոխվել: Շիրակի մարզում աշխատող փաստաբաններն արդեն տևական ժամանակ է` դժգոհություն են հայտնում ու բարձրաձայնում այն մասին, որ խախտվում են իրենց պաշտպանյալների իրավունքները:  Մի քանի փաստաբան այսօր Փաստաբանների պալատում ասուլիս են հրավիրել այս թեմայով:

Շիրակի մարզում գործ ունենք մերժված արդարադատության հետ։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարեց փաստաբան Արամայիս Հայրապետյանը:

«Այսինքն՝ քաղաքացիները, որոնց գործերը գտնվում են դատաքննության փուլում, կլինի՝ քրեական, քաղաքացիական, թե վարչական, տարիներ շարունակ չեն կարողանում հասնել իրենց գործով որևէ ելքի։ Ստացվում է, որ որևէ դատավոր գործն ընդունում է իր վարույթում, սկսում է գործի քննությունը, հասնում է որոշակի փուլի, տեղափոխվում է այլ դատարան և նոր եկած դատավորը ստիպված է լինում գործը սկսել զրոյից։ Այդ գործերն այնքան են կուտակվել, որ հաստիքների նույնիսկ համալրման դեպքում Շիրակի մարզում գործերի քննության ողջամիտ ժամկետ հնարավոր չէ պահպանել։ Վերջին երկու-երեք տարում Շիրակի մարզում 13-14 դատավորների տեղափոխություն է եղել, այսինքն՝ ողջ կազմի:

Ավելին, Շիրակի մարզում ամենաերկար մնացած դատավորը մնացել է մոտ մեկ տարի։ 1-1.5 տարի աշխատում են, անգամ՝ մի քանի ամիս աշխատում են, հետո տեղափոխվում Երևան կամ այլ մարզեր, որի արդյունքում նրա վարույթում գտնվող քրեական գործերը գումարվում են նոր գործերին, տրվում է այլ դատավորի, ստացվում է, որ ամիսներ շարունակ քրեական գործը քննում են, ռեսուրսներ վատնում, բայց գործը որևէ լուծում չի ստանում»,- նշեց փաստաբանը։

Եթե դատավորներին տեղափոխելու պրակտիկան չդադարի, Շիրակի մարզի փաստաբանները գործադուլի կդիմեն։

Մանրամասները՝ տեսանյութում։