Ավտոմեքենաների ներմուծման և արտահանման ոլորտում գործադրված հանցավոր սխեմայով խարդախությամբ պետությունից ավելի քան 406 միլիոն դրամ է հափշտակվել

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել թեթև մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքով զբաղվող 3 ՍՊ ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարող և փաստացի սեփականատեր անձի կողմից, ընկերության տնօրենի և ընկերության 100% մասնակցի հետ ձեռք բերված նախնական համաձայնության արդյունքում, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ։ Այդ առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական նոր վարույթ։ Նշված երկու վարույթները միացվել են, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Իրականացված մեծածավալ վարույթային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տ.Հ.-ն, լինելով պետական գրանցում ստացած, թեթև մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքով զբաղվող «Ավտոներկրողներ» և «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ-ների գործունեությունը փաստացի ղեկավարող անձ և փաստացի սեփականատեր, 2020-2023 թթ․ ընթացքում խարդախությամբ, այն է՝ խաբեության եղանակով, ՀՀ պետական բյուջեից ավելացված արժեքի հարկի միասնական հաշվին առաջացրել է 3.868.108.776 դրամի չափով դեբետային գումար, որից 2021-2022 թթ. ընթացքում փաստացի հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 406.596.400 ՀՀ դրամ:

Մասնավորապես, Տ․Հ․-ն, նպատակադրվելով պետությունից խաբեությամբ՝ իրական փաստերը խեղաթյուրելով, կատարել առանձնապես խոշոր չափերով հափշտակություն, նշված ՍՊ ընկերությունների գործունեությունը կազմակերպել է այնպես, որ ֆիզիկական անձանց համար հնարավորություն է ընձեռվել իրենց ֆինանսական միջոցներով արտերկրից տրանսպորտային միջոցների ձեռքբերումն իրականացնել հիշյալ ընկերությունների անվամբ։

Դրա արդյունքում շահեկան վիճակ է ստեղծվել թե΄ ֆիզիկական անձանց, թե΄ ընկերության համար:
Մասնավորապես՝ նման մեխանիզմի կիրառմամբ ֆիզիկական անձը տրանսպորտային միջոցի մաքսազերծման համար անհամեմատ քիչ հարկեր է վճարել պետությանը, իսկ ընկերության համար հնարավորություն է ստեղծվել փաստացի իր գործունեության արդյունքում չառաջացած, ֆիզիկական անձանց կողմից, նրանց միջոցներով ձեռք բերված և ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցներն արտերկրում վաճառելու արդյունքում հետ ստանալ տրանսպորտային միջոցի մաքսազերծման համար փաստացի ֆիզիկական անձանց կողմից վճարված ԱԱՀ-ի դեբետագրված գումարները, որոնք ֆիզիկական անձանց կողմից կատարված լինելու պայմաններում վերադարձման ենթակա չեն:

Այս համաձայնության շրջանակներում, որոշակի միջնորդավճարի դիմաց, հիշյալ ընկերությունների կողմից ֆիզիկական անձանց տրված լիազորագրերի հիման վրա, 2020-2022 թթ․ ընթացքում առավելապես փաստացի ֆիզիկական անձանց կողմից տարբեր երկրներից հիշյալ ընկերությունների անվամբ ներկրվել են ընդհանուր շուրջ 7452 տրանսպորտային միջոց։ Նպատակ ունենալով ներկրված տրանսպորտային միջոցների իրացումից խարդախության եղանակով ստանալ հանցավոր օգուտ՝ «Ավտոներկրողներ» և «Ավտոներկրողների միություն» ՍՊ ընկերությունների անվամբ ներկրած և փաստացի ֆիզիկական անձանց պատկանող 3433 տրանսպորտային միջոցներներն արտահանվել են ԵԱՏՄ երկրներ:

Վաճառքի գործընթացում ավտոմեքենաների գները նշվել են ձեռքբերման գնից պակաս՝ այդ կերպ խեղաթյուրելով գործարքի իրական շահառուի, վաճառքի իրական գների տվյալները: Հիշյալ գործողությունների արդյունքում «Ավտոներկրողներ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ ՊԵԿ ներկայացված շահութահարկի հաշվետվություններում արհեստականորեն առաջացել է 5.699.228.401 ՀՀ դրամի չափով հարկային վնաս, իսկ «Ավտոներկրողներ» ու «Ավտոներկրողների միություն» ՍՊ ընկերությունների ձևական արտահանումից հարկային հաշվեկշռում 2020-2023 թթ․ ընթացքում ձևավորվել են վերադարձման ենթակա՝ 3.868.108.776 դրամի չափով ԱԱՀ-ի դեբետային գումարներ:

Այնուհետև ԱԱՀ-ի դեբետային գումարի հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով «Ավտոներկրողներ» ՍՊ ընկերության անվամբ 02.04.2021-16.11.2022 թ. ընթացքում ՀՀ ՊԵԿ են ներկայացվել պարզեցված ընթացակարգով` յուրաքանչյուր դեպքում մինչև 40մլն. ՀՀ դրամի սահմաններում, դեբետագրված ԱԱՀ-ի գումարները վերադարձնելու 12 դիմում, որոնց հիմքով այդ ընթացքում «Ավտոներկրողներ» ՍՊ ընկերության բանկային հաշվին փոխանցվել է 406.596.400 ՀՀ դրամ։ Այդ կերպ խարդախությամբ հափշտակվել է պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափով նշված գումարը։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2023թ․ մարտի 9-ին քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ հիշյալ ընկերությունների փաստացի սեփականատիրոջ և գործունեությունը ղեկավարած անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը դատախազի կողմից բավարարվել է, և անձին ներկայացվել է մեղադրանք:

Նույն օրը որոշում է կայացվել՝ հիշյալ անձին ձերբակալելու մասին, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: