«Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենը կաշառք է պահանջել և ստացել․ քրգործի նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

10.04.2026 | 17:31
Վլադիկավկազում հրավառության տեխնիկայի պահեստում պայթյուն է տեղի ունեցել. զոհեր և վիրավորներ կան
10.04.2026 | 17:22
Քննարկվել են կիսահաղորդիչների, ռոբոտատեխնիկայի և արհեստական բանականության զարգացման պետական ծրագրերը
10.04.2026 | 17:10
Բրիտանիայի վարչապետը պատմել է, որ համաշխարհային առաջնորդները WhatsApp խմբեր ունեն՝ կարևոր հարցերը  քննարկելու համար
10.04.2026 | 16:59
Ուկրաինական ուժերը Պարսից ծոցի երկրներում իրանական ԱԹՍ-ներ են խոցել․ Զելենսկի
10.04.2026 | 16:50
Այնթապում գողացված դրամապանակի քարտից 114 հազար դրամ է կանխիկացվել, կասկածյալը ձերբակալվել է
10.04.2026 | 16:42
Ուսման Նուրմագոմեդովն արձագանքել է Արման Ծառուկյանի հայտարարությանը
10.04.2026 | 16:33
«Մենք հրադադար չենք ուզում». Կրեմլի խոսնակ
10.04.2026 | 16:25
Ինչ քայլ է անելու ՀԱԿ-ը՝ իշխանության գալու առաջին օրը. Զուրաբյանը մանրամասնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 16:16
Ես և դաշինքի ղեկավարն ենք որոշել, որ ցուցակում չլինեմ. Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 16:03
Խաղաղության կուսակցությունը մենք ենք, այդպիսին ենք եղել ի սկզբանե. Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 15:55
Ղազախստանը հետախուզվող անձին հանձնել է ՀՀ իրավասու մարմիններին
10.04.2026 | 15:46
Երևանում մեկնարկում է սամբոյի Աշխարհի գավաթը
10.04.2026 | 15:35
«Կարծում եմ՝ մինչև սեպտեմբեր մեզ համար շատ դժվար կլինի». Զելենսկի
10.04.2026 | 15:27
Թայսոն Ֆյուրիի ու Արսլանբեկ Մախմուդովի հայացքների մենամարտն ուրախ է անցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 15:19
Բաքվում դեռ կան գերիների, օր առաջ էս մարդիկ պետք է ազատ արձակվեն․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Ղարագոզյանը 2021 թվականի ընթացքում հիշյալ անտառտնտեսությունից մթերված փայտանյութը տարբեր գնորդների վաճառելու համար նրանցից պահանջել և ստացել է տարբեր չափերի կաշառք:

Կոմիտեից հայտնում են, որ պարզվել է` Կ. Ղարագոզյանը Ա. Բադալյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է՝ իր ղեկավարած մասնաճյուղի անտառային ֆոնդի տարածքից 5,7 մ3 վառելափայտը նրան վաճառելու համար, 2021 թ. նոյեմբերի 10-ին իր աշխատասենյակում նրանից անձամբ ստացել է 47.000 ՀՀ դրամ կաշառք, սակայն վերջինիս տրամադրել է 4 մ3 փայտանյութի մատակարարման վերաբերյալ հարկային հաշիվ:

Բացի այդ, Գ. Պարանյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է՝ նույն անտառային ֆոնդի տարածքից նրան 25 մ3 վառելափայտ վաճառելու համար, Կ. Ղարագոզյանը 2021 թ. նոյեմբերի 22-ին նրանից ստացել է 117.000 ՀՀ դրամ կաշառք, իսկ մեկ այլ անձի՝ Ա. Բուդաղյանին, 33 մ3 վառելափայտ վաճառելու համար դեկտեմբերի 21-ին վերջինից պահանջել է 165.000 ՀՀ դրամ կաշառք:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ համապատասխան ՍՊԸ-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ նշված ընկերության աշխատանքային խմբի կողմից առանց համապատասխան թույլտվության «Թումանյանի անտառպետության» պահաբաժնում անցկացված գազի խողովակաշարը 2021 թվականի դեկտեմբերի ընթացքում ապամոնտաժելու հետևանքով շուրջ 450 մ2 մակերեսով անտառային տարածքի ոչնչացման փաստը չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով իրավական ընթացակարգեր չնախաձեռնելու համար ՍՊԸ ներկայացուցիչ Ռ. Սաքանյանից 2021թ. դեկտեմբերի 22-ին ստացել է 240.000 ՀՀ դրամ կաշառք:

Կաշառք պահանջելու և ստանալու համար «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Ղարագոզյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 311-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Գ. Պարանյանին, Ա. Բադալյանին, Ա. Բուդաղյանին և Ռ. Սաքանյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Կ. Ղարագոզյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: