Բաքուն հայտարարում է, որ թույլ չի տալու Իսրայելին իր տարածքն օգտագործել Իրանի դեմ հարձակումների համար

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

Իսրայելի բանակին թույլ չի տրվելու օգտագործել Ադրբեջանի տարածքը որպես բազա Իրանի վրա հարձակման համար։ Այս մասին լրագրողներին ասել է Իսրայելում Ադրբեջանի առաջին դեսպան Մուխտար Մամեդովը, գրում է իսրայելական mignews-ը։

«Ադրբեջանը հենց սկզբից հայտարարել է, որ չի միջամտելու այլ երկրների ներքին գործերին և թույլ չի տալու, որ իր տարածքն օգտագործվի այլ երկրների դեմ։ Այն պատճառով, որ մենք ակնկալում ենք՝ այլ երկրներ նույնպես չեն միջամտի մեր ներքին գործերին»,- ասել է դեսպանը։

Այսպիսով, Մամեդովը հերքել է ԶԼՄ-ների տեղեկությունները, թե Բաքուն ավիաբազա է պատրաստել, որը նախատեսված է Իսրայելին օգնելու համար, եթե վերջինս որոշի հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա։

Հավելենք, որ իսրայեկան Haaretz-ը գրել էր, որ ըստ արտասահմանյան ԶԼՄ-ների՝ Ադրբեջանը թույլ է տվել «Մոսադ»-ին Ադրբեջանում առաջնային մասնաճյուղ ստեղծել՝ վերահսկելու, թե ինչ է կատարվում Իրանում, նույնիսկ ավիաբազա է պատրաստել՝ նախատեսված Իսրայելի համար, եթե այդ երկիրը որոշի հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Երկու տարի առաջ հրապարակված հաղորդագրություններում ասվում է, որ «Մոսադ»-ի գործակալները, որոնք գողացել են Իրանի միջուկային արխիվը, այն Ադրբեջանի տարածքով մաքսանենգ ճանապարհով տեղափոխել են Իսրայել:

Էմմա Չոբանյան