Թուրքիան հայտարարել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ հանդիպումը դրական է անցել

Լուրեր

22.06.2026 | 10:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 22-ի դրությամբ
22.06.2026 | 10:36
Միջնորդները հայտարարում են՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլն ավարտվել է «խրախուսական առաջընթացով»
22.06.2026 | 10:30
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցում է OAS-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին
22.06.2026 | 10:19
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
22.06.2026 | 10:12
Մարտուն Գրիգորյանի որդին ներկայացել է քննչական մարմին և կալանավորվել. նա մեկ տարի հետախուզման մեջ էր
22.06.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.06.2026 | 09:53
Արագածոտնում բախվել են Ford և ZIL մակնիշի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ, 11 տուժած
22.06.2026 | 09:42
Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք
22.06.2026 | 09:35
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 07:05
ԱԱ-2026. Եգիպտոսը կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 04:06
ԱԱ-2026. Ուրուգվայ – Կաբո Վերդե` 2:2. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
Բոլորը

Թուրքիայի նախագահի խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա մշտական համատեղ մեխանիզմի հանդիպումը, ընդհանուր առմամբ, անցել է դրական մթնոլորտում, գրում է Անադոլու գործակալությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի մասնակցությամբ։ Թուրքական պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Արդարադատության, Արտաքին գործերի, Պաշտպանության, Ներքին գործերի նախարարությունների և ազգային հետախուզական գործակալության ներկայացուցիչներ։

«Մենք ակնկալում ենք, որ Մադրիդում ստորագրված համաձայնագիրն ամբողջությամբ կիրականացվի։ Սա է մեր հիմնական ակնկալիքը ՆԱՏՕ-ին երկու երկրների անդամակցության գործընթացում»,- ասել է Քալընը։

Նա նշել է, որ հանդիպումը պետք է տեղի ունենար դեռևս երկու ամիս առաջ, սակայն Շվեդիայում Ղուրանի այրման ակցիայի պատճառով հետաձգվել է։

«Թուրքիայի անվտանգությունը նաև ՆԱՏՕ-ի անվտանգության մի մասն է։ Այսօր մենք հերթական անգամ քննարկեցինք PKK/PYD/YPG, FETÖ ահաբեկչական կազմակերպությունների՝ Թուրքիայի անվտանգության դեմ ուղղված գործունեությունը։ Անընդունելի է ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորումն ու քարոզչությունը դաշինք ձգտող երկրների տարածքներում։ Մենք ուշադիր հետևում ենք այս ուղղությամբ Շվեդիայի և Ֆինլանդիայի իշխանությունների գործողություններին։ Մենք միշտ աջակցել ենք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։ Նույն կերպ մենք հիշում ենք Հյուսիսային Մակեդոնիայի՝ դաշինք մտնելու պատմությունը։ Հունաստանը երկրի անվան պատճառով շուրջ 10 տարի բողոքում էր այս երկրի՝ ՆԱՏՕ մտնելու դեմ»,- ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը։

Նա նշել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցն այդ երկրների կառավարությունների ձեռքում է։

«Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի մշտական ​​համատեղ մեխանիզմի հանդիպումն անցել է, ընդհանուր առմամբ, դրական մթնոլորտում։ Շվեդիայի և Ֆինլանդիայի գործընթացները միասի՞ն, թե՞ առանձին կլինեն՝ կախված է այն քայլերից, որոնք կձեռնարկեն այդ երկրները»,- եզրափակել է Քալընը։

Էմմա Չոբանյան