Նոր պայմաններ են սահմանվել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի իրացման շրջանակում

Լուրեր

26.02.2026 | 23:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.02.2026 | 23:21
Քնած նիստ. Բաքվում Գիտությունների ակադեմիայի նախագահության նիստում քննարկման ժամանակ մասնակիցները նիրհում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.02.2026 | 23:20
Կինը պայքարում է վերադարձնելու իր դեմքը Ալբանիայի «արհեստական ​​բանականության նախարարից»
26.02.2026 | 23:14
Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահը հրաժարական է տվել Էփշտեյնի հետ կապերի պատճառով
26.02.2026 | 23:09
Գերմանացի դատախազները պնդում են, որ Մերցին «Պինոկիո» անվանելը խոսքի ազատության դրսևորում է
26.02.2026 | 22:58
Զախարովան արձագանքել է AZAL-ի ինքնաթիռի վթարի վերաբերյալ Բայրամովի հայտարարություններին
26.02.2026 | 22:53
Հայաստանի վարչապետը և Լեհաստանի Սենատի նախագահը կարևորել են ԵՄ-ՀՀ գործընկերության խորացումը
26.02.2026 | 22:49
«Նոա» – «ԱԶ Ալկմար»․ մեկնարկային կազմերը հայտնի են
26.02.2026 | 22:47
Բյուրոկրատական, թե օրենսդրական խնդրի պատճառով. ինչու կալանավորը մահացավ. Դեպարտամենտի պարզաբանումը
26.02.2026 | 22:46
Արցախում էթնիկ զտում իրականացրած Ալիևը հայտարարել է, թե Խոջալուի դեպքերը «հայ ֆաշիստներ»-ի ձեռքի գործն է
26.02.2026 | 22:32
1 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն՝ զինծառայողի մահվան դեպքի մասին
26.02.2026 | 22:22
ԶՈՒ զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ
26.02.2026 | 22:07
Փաշինյանը և Նավրոցկին քննարկել են հայ-լեհական համագործակցության զարգացումը
26.02.2026 | 21:51
2025-ին 34 զինծառայողի մահացության դեպք. ՀՔԱՎ-ը զեկույց է ներկայացրել
26.02.2026 | 21:37
Իսրայելը և Հնդկաստանը ստորագրել են 16 հուշագիր` խորացնելով ռազմավարական գործընկերությունը
Բոլորը

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ պայմանավորված․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Հիմնավորման համաձայն՝ օրենքով նոր պայմաններ են սահմանվել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի իրացման շրջանակում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է տարանջատել տարածքային բաժնի կողմից խնամքի նպաստ նշանակելը մերժելու դեպքերը՝ ծնողի կատեգորիայով պայմանավորված (մինչև 2023 թ. ծնված երեխայի դեպքում՝ աշխատող և գյուղաբնակ և 2023 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի խնամքի կապակցությամբ):

Սահմանվել է, որ բացի ինքնաշխատ եղանակից խնամքի նպաստի չափը փոխվում է նաև այն դեպքում, երբ ներկայացվել ծնողի վերաբերյալ տեղեկատվությունը որպես ՀՀ օրենսդրությամբ սահմանված սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն լինելու վերաբերյալ տեղեկանքը, կամ գործատուն գրանցման հայտով ճշտել է խնամքի արձակուրդն ավարտվելու (ընդհատվելու) մասին տեղեկատվությունը։ Սահմանվել է նաև, որ ծնողի մահվան դեպքում երեխայի մյուս ծնողին նշանակվում է խնամքի նպաստ, եթե դիմումը ներկայացնելու ամսվա 1-ի դրությամբ այդ ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք: