Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կմնան լարված, նաև Բաքվի կողմից ռազմական ճնշում գործադրելու պատրաստակամության պատճառով․ ԱՄՆ հետախուզություն

Լուրեր

27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
27.10.2026 | 17:17
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
27.10.2026 | 16:34
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը, Հետախուզությունների դաշնային բյուրոն, Պաշտպանության նախարարության հետախուզական գործակալությունը և Ազգային անվտանգության գործակալությունը նախօրեին Կոնգրես են ներկայացրել «Գլոբալ ռիսկերի» ամենամյա զեկույցը։ Դրանում առանձին անդրադարձ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին։ Նշվում է, որ երկու երկրների հարաբերությունները, հավանաբար, մնալու են լարված։

«Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կմնան լարված և երբեմն անկայուն խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում՝ հաշվի առնելով միջպետական սահմանին ռազմական ուժերի մերձավորությունը, հրադադարի պահպանման մեխանիզմի բացակայությունը և Ադրբեջանի պատրաստկամությունը ռազմական ճնշում գործադրել՝ Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներն առաջ տանելու համար»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, որ «սահմանազատված սահմանի երկայնքով մոտակայքում ռազմական ուժերի շարունակական ներկայությունը բարձրացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված առճակատման վտանգը, թեև նման առճակատումները, հավանաբար, կլինեն սահմանափակ տևողությամբ և ինտենսիվությամբ»։

Զեկույցում նաև փաստված է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ու Արցախի դեմ։

«2021 թվականի մայիսից պարբերաբար ռազմական բախումներ են տեղի ունենում միջպետական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Առավել ինտենսիվ բռնկումը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին, երբ ադրբեջանական ուժերը համակարգված հարձակում են սկսել սահմանի երկայնքով մի քանի վայրերում՝ գրավելով հայկական որոշ տարածքներ և հանգեցնելով շուրջ 300 զինվորականի մահվան: Խաղաղության բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել, սակայն ամենամարտահրավերային հարցերը՝ կապված պետական սահմանների ու Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ, հեռու են  լուծվելուց»,- ասվում է զեկույցում։

Էմմա Չոբանյան