Ոստիկանությունն օրենքով գողերի բնակարաններում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
Բոլորը

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ հունիսի 20-ին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, դատարանի որոշումներով, խուզարկություններ են կատարել, այսպես կոչված՝ «օրենքով գողեր«՝ «Մանեթի տղա Սամվելիկ» մականվամբ Սամվել Հարությունյանի, «Աֆուլիկ» մականվամբ Ռաֆայել Խոյեցյանի, «Շահումյանցի Ժիրո» մականվամբ Ժիրայր Բրուտյանի, «Լեննականցի Սուրո» մականվամբ Սուրեն Ավետիսյանի, «Լեննականցի Արտյոմիկ»մականվամբ Արտյոմ Ղազարյանի, «Զապ» մականվամբ Անդրանիկ Սողոյանի, «Սևո» մականվամբ Արմեն Մանուկյանի, «Մասիվցի Անդիկ» մականվամբ Անդրանիկ Հարությունյանի, «Ալո» մականվամբ Ալեքսանդր Մակարյանի, «Գորիսեցի Արտեմիկ» մականվամբ Արտեմ Դինունցի, «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գևորգ Մելիքյանի, «Քոնչո» մականվամբ Նորայր Փիլոյանի բնակարաններում։ 

Ոստիկանները, հարուցված քրեական գործի շրջանակներում, նույն օրը, դատարանի որոշումներով, խուզարկել են նաև քրեական հեղինակություններ՝ «Մեծամորի Երո» մականվամբ Երվանդ Ոսկանյանի, «Շալո» մականվամբ Շալիկո Մանուչարյանի, «Վիրաբիկ» մականվամբ Վիրաբ Գասպարյանի, «Պիստ» մականվամբ Արմեն Իսրայելյանի, «Էրեբունիմասիվցի Տյոմ» մականվամբ Արտյոմ Հարությունյանի,«Նորադուսցի Արա» մականվամբ Արա Բանդուրյանի, «Արտյոմ Կանևսկոյ» մականվամբ Արտյոմ Հարությունյանի, «Մասիվցի Ժիրո» մականվամբ Պարույր Աղաջանյանի, «Յա-Յա» մականվամբ Արմեն Գրիգորյանի, «Տիզ» մականվամբ Արթուր Սեդրակյանի, «Պռատ» մականվամբ Ռադիկ Մկրտչյանի, «Մասիվցի Ռաֆո» մականվամբ Ռաֆայել Նազարյանի, «Դմբուզ Հենդո» մականվամբ Հենրիկ Մանուկյանի, «Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանի, «Կիևյանցի Յուրա» մականվամբ Յուրի Ուտոևի, «Մասիս» մականվամբ Մասիս Գրիգորյանի, «Բոգո» մականվամբ Ռուբեն Կոստանյանի և «Պռոշյանցի Գևորիկ» մականվամբ Գևորգ Ավետիսյանի բնակարանները։ 

Արդյունքում հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոցներ և այլն։ Մասնավորապես՝ «Մասիվցի Անդիկ» մականվամբ «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի բնակարանում հայտնաբերվել են մեթադոնի նմանվող դեղահաբեր, բյուրեղանման զանգված ու հրացան։ «Ալո» մականվամբ «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են «Մակարովի» փամփուշտներ ու մարիխուանայի նմանվող զանգված։ Մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել նաև «Գորիսեցի Արտեմիկ» մականվամբ «օրենքով գող» Արտեմ Դինունցի բնակարանի խուզարկությամբ։ «Օշականցի Գևորիկ»մականվամբ «օրենքով գող» Գևորգ Մելիքյանի տան խուզարկությամբ՝ բակում հայտնաբերվել են կանեփի թփեր։ «Քոնչո» մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանի տան բակից ևս կանեփի թփեր են հայտնաբերվել։ «Մեծամորի Երո» մականվամբ քրեական հեղինակություն Երվանդ Ոսկանյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են փամփուշտներ։«Շալո» մականվամբ քրեական հեղինակություն Շալիկո Մանուչարյանի բնակարանից հայտնաբերվել են հրազեն ու փամփուշտներ։«Վիրաբիկ» մականվամբ քրեական հեղինակություն Վիրաբ Գասպարյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են դեղահաբեր, որոնցից երկուսը՝ մեթադոնի նմանվող։ «Պիստ» մականվամբ քրեական հեղինակություն Արմեն Իսրայելյանի տնից հայտնաբերվել է հրազեն ու հրացաններ։ «Էրեբունիմասիվցի Տյոմ մականվամբ» քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է հրացան։ «Արտյոմ Կանևսկոյ» մականվամբ քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են հրացան ու փամփուշտներ, «Նորադուսցի Արա» մականվամբ քրեական հեղինակություն Արա Բանդուրյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է հրացան, փամփուշտ, թուր և մահակ։ «Մասիվցի ժիրո» մականվամբ քրեական հեղինակություն Պարույր Աղաջանյանի բնակարանում հայտնաբերվել են հրազեն, դանակներ ու մահակներ։ Հիշյալ «օրենքով գողերն» ու քրեական հեղինակությունները բերման են ենթարկվել ոստիկանության տարածքային բաժիններ։ Նրանց բնակարաններից հայտնաբերված զենք-զինամթերքը, թմրամիջոցի նմանվող զանգվածներն ու այլ իրեր ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։