Լուրջ միջամտություն է տեղեկատվության ազատության իրավունքին. Դավիթ Գյուրջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Քաղաքացիական հասարակությունը նախագծի շրջանառման տարբեր փուլերում բազմիցս անդրադարձել է թերություններին և ներկայացրել առաջարկություններ, սակայն առաջարկների մեծ մասը մերժվել են և բազմաթիվ խնդիրներ մնացել են չլուծված»,- «Չարաշահումների ռիսկեր՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում» թեմայով քննարկման ժամանակ նշեց Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյանը։

Նշենք, որ Ազգային ժողովը մարտի մեկին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական գաղտնիքի մասին» օրենքի նախագիծը։

Գյուրջյանի խոսքով՝ նոր նախագծով սահմանվում է նոր՝ ծառայողական օգտագործման սահմանափակ տեղեկատվություն հասկացությունը, որի տակ օրենսդիրը հասկանում է ցանկացած տեղեկատվություն, այդ թվում նաև պետական գաղտնիքի որևէ տարր չպարունակող տեղեկատվությունը, որը կարող է վնասել ոչ միայն ազգային անվտանգության շահերին, այլ նաև քաղաքացու և իրավաբանական անձանց օրինական շահերին։

«Սա անթույլատրելի մոտեցում է, որովհետև «Պետական գաղտնիքի մասին» օրենսդրությամբ թույլ է տրվում գաղտնագրել տեղեկություն, որը կապ չունի պետական գաղտնիքի հետ և կապ չունի ազգային անվտանգության պաշտպանության որևէ տարրի հետ։ Ըստ էության՝ այս դրույթի տակ կարող են ցանկացած տեղեկություն գաղտնագրել, 10 տարի ժամկետ է սահմանվել այս տեղեկությունների գաղտնագրման համար։ Այսինքն՝ սա լուրջ միջամտություն է տեղեկատվության ազատության իրավունքին»,- նշեց Գհուրջյանը։

Փորձագետն անդրադարձավ նաև բացարձակ հայեցողությամբ ժամկետը լրացած տեղեկությունների ոչնչացման թույլտվությանը և ընդգծեց, որ անթույլատրելի մոտեցում է դրսևորվել․ «Միջազգային չափորոշիչների համաձայն՝ գաղտնիության ժամկետն ավարտվելու պահից ի վեր այդպիսի տեղեկությունները պետք է հրապարակայնացվեն, հանձնվեն ազգային արխիվ»։

Մանրամասները՝ տեսանյութում։