Նոր խափանման միջոց տնային կալանք՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման գործով անցնող երկու անձանց նկատմամբ

Լուրեր

07.08.2026 | 10:58
Ղազախստանի վարչապետը Փաշինյանին շնորհավորեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:51
ՊԵԿ-ն «Առինջ մոլ»-ում 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ է բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:39
Դա մեր ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կլինի և ոչ լեգիտիմ․ Փաշինյանը՝ այս պահին ԵՄ-ԵՏՄ հարցով հանրաքվե անցկացնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:30
Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրեական վարույթ. Դատախազություն
07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
Բոլորը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը փոխել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման գործով անցնող անձանցից երկուսի՝ Էդմոն Գրիգորյանի և Ցոլակ Գևորգյանի խափանման միջոցները։ Դատավոր Անի Մարտիրոսյանի որոշմամբ երկուսի նկատմամբ էլ կիրառվել է խափանման նոր միջոց՝ տնային կալանքը, որը նախատեսված է քրեական դատավարության նոր օրենսգրքով։ Էդմոն Գրիգորյանի նկատմամբ տնային կալանքից բացի կիրառվել է 30 միլիոն դրամ գրավը, իսկ Ցոլակ Գրիգորյանի նկատմամբ՝ 35 միլիոն դրամ գրավը։

Դատարանը տնային կալանքի ենթարկելով՝ սահմանափակել է ամբաստանյալների՝ տնից դուրս գալու, հյուրեր ընդունելու, հեռախոսով խոսելու կամ սոցիալական ցանցերով նամակագրություն ունենալու իրավունքը։

Նշենք, որ Էդմոն Գրիգորյանը դատավարությունը սկսվելուն պես՝ գրավի դիմաց ազատ էր արձակվել, սակայն դատախազությունը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, նրան նորից կալանավորել էին։ Այս գործով անցնող գլխավոր մեղադրյալի՝ Սուրեն Ավետիսյանի, որը հայտնի է Պաշի տղա Սուրո Լեննականսկի մականվամբ խափանման միջոցը չի փոխվել․ դատական երեք ատյաններն էլ մերժել են նրան գրավի դիմաց ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը։

Փաստաբանները բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պատճառաբանելով, որ նրա առողջական վիճակը ծանր է ու չի կարող գտնվել կալանավայրում։ Հիշեցնենք, որ Սուրեն Ավետիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու ու ղեկավարելու համար։

Այս գործով անցնում է 8 ամբաստանյալ, որոնց թվում է քրեական ևս մեկ հեղինակություն Արտյոմ Ղազարյանը՝ Զապի եգան Արտյոմ Լեննականսկի մականվամբ։

Հիշեցնենք նաև, որ գործը քննող դատավոր Անի Մարտիրոսյանը, որը մեկ ամիս աշխատեց Շիրակի մարզում, նշանակվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր։

Արմիկ Մովսիսյան