ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է պահանջել Գյումրիի քաղաքապետից․ «Ճերմակ հիվանդանոցի» շենքը վաճառքի է հանվել առանց համաձայնեցման

Լուրեր

26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Բոլորը

Գյումրիի քաղաքապետարանը, որը փետրվարի 14-ի ավագանու որոշմամբ աճուրդ-վաճառքի է հանել «Կումայրի արգելոց- թանգարանի» տարածքում գտնվող «Ճերմակ հիվանդանոցի» պատմական հուշարձան համարվող շենքը, չունի լիազոր մարմնի, տվյալ դեպքում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության թույլտվությունը։

Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը գրավոր հարցում էր կատարել ԿԳՄՍ Նախարարություն, որտեղից տեղեկացրել էին․ «Շիրակի մարզի Գյումրի համայնքի Շիրակացի 162 հասցեում գտնվող հուշարձանի օտարման վերաբերյալ ԿԳՄՍ նախարարություն որևէ պաշտոնական գրություն չի ստացվել և հուշարձանի օտարման մասին որոշումը կայացվել է առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցման։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հուշարձանի օտարման վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով դիմել ենք Գյումրի համայնքի ղեկավարին»։
Նշենք, որ այս շենքի օտարմանը դեմ են ավագանու ընդդիմադիր անդամները։ Նրանք նշում են, շենքը 100 տարվա պատմություն ունի, ամեն ինչ չէ, որ կարելի է վաճառել։ Ավագանու անդամներն առաջարկում են այն տալ վարձակալությամբ, այդ դեպքում վարձակալը և՛ ներդրումներ կանի, կվերանորոգի այն, և՛ համայնքային բյուջե գումար կփոխանցի։

Գյումրու քաղաքապետարանը ուղիղ մեկ տարի առաջ հանրային լսում կազմակերպեց այն վարձակալության հանձնելու նպատակով։ Բանն այն է, որ երեք նեդրողներ հայտ էին ներկայացրել շենքը վարձակալությամբ վերցնելու, այն վերանորորգելու համար։ Նրանից երկուսը ծրագիր էին ներկայացրել բազմապրոֆիլ հիվանդանոցի վերածելու, մեկն էլ՝ հյուրանոցառեստորանային համալիրի։ Նրանք պատրաստ էին չորսհարյուր հազարից մեկ միլիարդ դրամի չափով ներդրում կատարելու։ Հանրային քննարկումից հետո այդպես էլ շենքը ոչ մեկին չտրվեց վարձակալությամբ։

Շենքը աճուրդ-վաճառքի հանելու առաջարկը Գյումրիի գխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը պատճառաբանում է նրանով, որ պահպանման ծախսեր կան, որոնց համար անհրաժեշտ են ներդրումներ։ Մեկնարկային գին է սահմանվել է 1 միլիարդ 100 միլիոն դրամը։

Արմիկ Մովսիսյան