Վրաստանում սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր և բախումներ ոստիկանության հետ. Զուրաբիշվիլին շտապ կոչով դիմելու է վրաց ժողովրդին

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Վրաստանի խորհրդարանը մարտի 7-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Փաստաթուղթն իրականում կրկնօրինակում է նմանատիպ ռուսական օրենքը։Այս մասին հայտնում է տեղական «Գրուզիա օնլայն» հրատարակությունը։

Օրինագծի դրույթները հուշում են, որ հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների մի մասը կհայտարարվեն «օտարերկրյա ազդեցության գործակալներ»։ Նմանատիպ օրենք արդեն գործում է Ռուսաստանի Դաշնությունում։

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը՝ մարտի 7-ը անվանելով «սև օր վրացական ժողովրդավարության համար»։ ԵՄ-ն և ԱՄՆ-ը Վրաստանի խորհրդարանին կոչ են արել վերանայել օրինագիծը՝ ընդգծելով, որ փաստաթուղթը խոչընդոտ կդառնա ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին երկրի անդամակցությանը։
Այս լուրերի ֆոնին երկրում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել։ Հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ՝ դեմ արտահայտվելու ռուսամետ օրենքին։

Ուժայինները ցուցարարների դեմ սկսել են արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ կիրառել։ Այս պահին տուժածների մաաին տեղեկություններ չկան։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վարչակազմը հայտարարել է, որ պետության ղեկավարը ծրագրում է շտապ կոչով դիմել վրաց ժողովրդին Թբիլիսիում բողոքի ալիքից հետո։
Զուրաբիշվիլին  չեղարկել է իր բոլոր հանդիպումները Նյու Յորքում, որտեղ քաղաքական գործիչը գտնվում է աշխատանքային այցով։