«Պուտի՛ն, պահի՛ր խոստումդ». արցախցիների պահանջը՝ խաղաղապահներից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Այսօր մի խումբ արցախցի ակտիվիստներ փակել են Ստեփանակերտի օդանավակայանի մուտքերը, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը։ Նրանք պահանջել են հանդիպում հրամանատարության հետ և խաղաղապահների կողմից իրենց պարտավորությունների կատարումը։ Ավելի վաղ ակտիվիստները հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է.

«Մենք՝ Արցախի հանրությունը, այլևս իրավունք չունենք լռելու:
Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի կետերի պարբերաբար խախտումները և ռուս խաղաղապահների պայմանագրի պարտավորությունները չկատարելը՝ մեզ՝ Արցախցիներիս, այլևս ստիպում է չլռել և ներկայացնել մեր պահանջները:

2023 թվականի մարտի 5-ին Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտավորությունները, որն է ՝
ԱՊԱՀՈՎԵԼ ԱՐՑԱԽԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ:

Այսօր մեր սպանված քաղաքացիների հուղարկավորությունից հետո մենք՝ Արցախի քաղաքացիներս, ժամը 15:00-ին հավաքվում ենք «Տատիկ-Պապիկ» հուշարձանի մոտ և ավտոերթով շարժվում դեպի ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայր՝ օդանավակայան՝ արտահայտելու մեր դիրքորոշումը:

Միացե՛ք մեզ »

Զորամասի մուտքերի մոտ ակցիայի մասնակիցները վանկարկել են «Պո՛ւտին, պահիր խոստումդ», «Մեզ պետք են իրակա՛ն խաղաղապահներ»:

Ռուս խաղաղապահների ներկայացուցիչների հետ հանդիպում տեղի չի ունեցել: Ակցիայի մասնակիցները իրենց մեքենանաներով փակել են զորմասի մուտքերը և շարունակում են սպասել:

Մարութ Վանյան