Որոնվո՞ւմ է, թե՞ չի որոնվում Միքայել Մինասյանը. Սերժ Սարգսյանի փեսայի մասին տեղեկությունը` գաղտնիք․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
16.11.2024 | 15:01
Սպանություն՝ բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ
16.11.2024 | 14:36
ԿԲ նախագահը Silicon Mountains գագաթաժողովում խոսել է ֆինանսական ոլորտում արհեստական բանականության կիրառումից
16.11.2024 | 14:15
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.11.2024 | 13:49
Վանաձորում ձին ընկել է դիտահորը
16.11.2024 | 13:33
Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա սև հեղուկ են լցրել․  ամփոփվել  են խորհրդարանական ընտրությունների արդյունքները
16.11.2024 | 13:22
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ
16.11.2024 | 12:58
Աղմկահարույց սկանդալ․ Կոսովոյի հավաքականը լքել է խաղադաշտը Ռումինիայի հետ խաղում
Բոլորը

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ 2020 թվականի մարտից հայտարարված միջազգային հետախուզումն արդեն շուրջ 10 ամիս է՝ դադարեցված է։ Որ Ինտերպոլը Մինասյանին այլևս չի փնտրում, հայ հասարակությունը տեղեկացավ 2022 թվականի սեպտեմբերին, այնինչ հետախուզումը դադարեցվել էր դեռևս հուլիսին՝ Մինասյանի ներկայացրած դիմումի քննարկման արդյունքում։

ՀՀ Գլխավոր դատախազությունը, որ միայն լրատվամիջոցների հրապարակումներից հետո էր անդրադարձել Մինասյանի միջազգային հետախուզումը դադարեցնելուն, պաշտոնապես հայտարարել էր՝ «սկսել է կոնկրետ միջոցներ ձեռնարկել հետախուզումը դադարեցնելու հիմքերը պարզելու և դրանից բխող համապատասխան նոր ընթացակարգեր նախաձեռնելու ուղղությամբ»։

Այս ամիսների ընթացքում Գլխավոր դատախազության ձեռնարկած կոնկրետ գործողությունների և դրանց արդյունքերի մասին այդպես էլ տեղեկություններ չհրապարակվեցին։ Factor TV-ն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին Միքայել Մինասյանի գործին առնչվող մեկ տասնյակից ավելի գրավոր հարցեր էր ուղղել, մասնավորապես, թե ի՞նչ հիմքով է Ինտերպոլը դադարեցրել միջազգային հետախուզումը, արդյո՞ք Գլխավոր դատախազության համար պարզ են դադարեցման հիմքերը, արդյո՞ք Գլխավոր դատախազությունը պարզաբանման համար դիմել է Ինտերպոլին, Դատախազությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկել հետախուզումը վերսկսելու ուղղությամբ և ի՞նչ արդյունքներ կան գրանցված։ Այս հարցերին Աննա Վարդապետյանի գրավոր պատասխանը բաղկացած է ընդամենը մեկ նախադասությունից։

Factor TV-ի հետ զրույցում քրեական դատավարության ոլորտի մի շարք մասնագետներ նշեցին, որ անձի հետախուզմանն առնչվող տվյալները չեն կարող համարվել նախաքննական գաղտնիք։ Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանի խոսքով էլ՝ եթե այդ տեղեկությունը հրապարակվել է, ապա դադարել է նախաքննական գաղտնիք հանդիսանալ։

Սերժ Սարգսյանի փեսան աներոջ վարչապետության և նախագահության տարիներին պետական բարձր պաշտոններ է զբաղեցրել՝ վարչապետի ավագ օգնականից մինչև նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ ու դեսպան,  այդ ժամանակահատվածում Մինասյանը, ըստ իրավապահների, մեծ կարողությունների տեր է դարձել։

Գյումրու ԺԱԱ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքով՝ Գլխավոր դատախազությունը պարտավոր է հասարակության համար պարզաբանել, թե Մինասյանին հայտնաբերելու համար ի՞նչ քայլեր է ձեռնարկել։

Գիտնականների և բժիշկների ընտանիքում ծնված Միքայել Մինասյանին իշխանափոխությունից հետո մի քանի մեղադրանք առաջադրվեց՝ ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։ ՊԵԿ-ը հայտարարել էր, որ 2017-2018 թվականների ընթացքում Մինասյանը միլիոնավոր դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էլ էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվել։ Գերատեսչությունը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի փեսան 49 տոկոս բաժնեմաս ունի «Սպայկա» ընկերությունում՝ այլ անձանց անունով։

Նիկոլ Փաշինյանի աներորդի, ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանն իր հերթին հանրայնացրեց Մինասյանի կարողությունների մասին տեղեկություններ՝ դեռևս 2020 թվականին հայտարարելով, որ Երևանի կենտրոնում գտնվող «Opera Suite» հյուրանոցը ևս պատկանում է Սերժ Սարգսյանի փեսային։

Գյումրու ԺԱԱ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն իշխանությունների այսօրինակ հայտարարությունների ֆոնին կոռուպցիայի դեմ պայքարն աններելիորեն ձախողված է համարում։

Միքայել Մինասյանը հեղափոխությունից հետո Հայաստան չի վերադարձել։ Փոխարենը նա ակտիվ էր սոցցանցերում։ 2020 թվականին խոհանոցից կազմակերպված ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումներով Փաշինյանի ընտանիքին առնչվող ենթադրյալ կոռուպցիոն գործարքների մասին էր հայտարարում, սակայն նրա սոցցանցային ակտիվությունը վերջին շրջանում նվազել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան