Թուրքիայի կենտրոնական հատվածում կրկին երկրաշարժ է գրանցվել
Քաղաքականություն
07.03.2023 | 18:074,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ ավելի քան 1 միլիոն բնակչություն ունեցող Կայսերի քաղաքից 14 կմ հեռավորության վրա, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 7-ին՝ UTC ժամանակով 11.47-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կայսերի քաղաքից 14 կիլոմետր հարավ-արևմուտք, օջախը՝ հինգ կիլոմետր խորությամբ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Տաթև Ֆռանգյան