Կուտակային կենսաթոշակը 63 տարեկանից վաղ ստանալու նոր կարգավորումներ են առաջարկվում

Լուրեր

03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առողջապահության նախարարությունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել՝ առաջարկելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարել։ Օրենքում սահմանված է, որ կառավարության կողմից կազմված ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ առողջապահության բնագավառում կառավարության լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները՝ անկախ դրանց չափից ամբողջությամբ ստանալու պահանջ:

Ներկայում, գործող օրենսդրության համաձայն, յուրաքանչյուր դեպքի համար Առողջապահության նախարարի հրամանով ստեղծվում է մասնագիտական հանձնաժողով, որտեղ ներգրավվում են տարբեր բժշկական կազմակերպությունների բժիշկ-մասնագետներ, որոնց զբաղվածությունից ելնելով ոչ միշտ է հաջողվում արագ կազմակերպել հանձնաժողովի աշխատանքները, հետևաբար՝ առավել արագ արձագանքել քաղաքացու դիմումին:

Այս ձգձգվող գործընթացներին վերջ տալու և համակարգն ավելի հեշտացնելու համար, առողջապահական գերատեսչությունն առաջարկում է մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող` հիվանդությունների ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում, եզրակացության տրամադրման կարգը և գործառույթը վերապահել միասնական սոցիալական ծառայությանը:

«Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է կարգավորել մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջի դեպքում մասնագիտական եզրակացության տրամադրման հետ կապված հարաբերությունները»,- նշվում է նախագծում։

Նշենք, որ 2022 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ուսումնասիրվել է շուրջ 74 քաղաքացու դիմում, որի արդյունքում հիվանդությունների (վիճակների) ցանկին համապատասխանելու մասին Առողջապահության նախարարության թվով 31 եզրակացություն ներկայացվել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա, իսկ 06.03.2023թ. դրությամբ առկա է 10 քաղաքացու դիմում, որից 2 դիմումի ուսումնասիրության գործընթացը ընթացքի մեջ է:

Առաջարկվող փոփոխության մասին նախագիծը հանրային քննարկման հարթակում կմնա մինչև մարտի 21-ը։ Այս պահին օրինագիծը իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում միայն «կողմ» ձայներ ունի ։

Ռոզա Վարդանյան