Աջափնյակի կայարանի նախագծման առաջին փուլի աշխատանքները պատրաստ են. Ավինյան․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ
Հասարակություն
06.03.2023 | 21:24Աջափնյակի կայարանի նախագծման առաջին փուլի աշխատանքները պատրաստ են։ Այս մասին հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշել է, որ կայարանի ամբողջական նախագիծը պատրաստ կլինի մինչև տարվա վերջ, շինարարությունը կտևի 4 տարի։
Ավինյանի պնդմամբ՝ Աջափնյակի կայարանի կառուցումը կավելացնի մետրոյով ուղևորափոխադրումները մոտ 20%-ով և կլինի առաջին մեծ քայլը մետրոպոլիտենի ընդլայնման ուղղությամբ։