Ինչ է նախորդել դիվերսիային․ Արայիկ Հարությունյանը մանրամասներ է պատմել ադրբեջանցիների հետ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

24.02.2026 | 19:29
Ձյան առատ տեղումների հետևանքով Երևանում ծառեր են տապալվել
24.02.2026 | 19:10
Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին
24.02.2026 | 19:00
Ռուսները կանչել սպառնացել էին, որ եթե ԵՄ գնաք՝ կկորցնեք Արցախը․ հիմա կորցրել ենք, ի՞նչ եք ասելու․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:47
Շամիրամ համայնքին է վերադարձվել շուրջ 13.6 հա մակերեսով երկու հողամաս. Դատախազություն
24.02.2026 | 18:35
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Դուբայի մրցաշարում
24.02.2026 | 18:26
Ապագան պետք է բերել, տեղադրել էսօրվա մեջ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:18
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Պաղեստինի առաջին դեսպան Իսա Կասիսիենին
24.02.2026 | 18:06
Դատարան են հանձնվել Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
24.02.2026 | 18:00
4,5 մլրդ դրամ՝ ԱԺ ընտրությունների համար // Իրանի դեսպանը՝ համատեղ զորավարժությունների մասին․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 17:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները
24.02.2026 | 17:50
Ըստ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության՝ Փարիզը և Լոնդոնը մտադիր են Ուկրաինային միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել
24.02.2026 | 17:39
Երևանում գիշերը սպասվում է կարճատև անձրև
24.02.2026 | 17:28
ՊՍԺ-ի ֆուտբոլիստը դատարանի առջև կկանգնի բռնաբարության գործով
24.02.2026 | 17:17
Ստացված եզրակացությունները պետք է պետկառավարման համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմք դառնան․ ՀՀ վարչապետ
24.02.2026 | 17:10
Մեծ Բրիտանիան ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ընդլայնել է․ սահմանափակումների տակ են հայտնվել նաև վրացական հեռուստաալիքներ
Բոլորը

Կիրակի Արցախում ադրբեջանական կողմի հերթական սադրանքն ամենախոշորն էր վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Ադրբեջանական դիվերսիոն խումբը Ստեփանակերտի մատույցներում՝ «Խայփալու» կոչվող տարածքում դարանակալել և հարձակվել է Արցախի ոստիկանության ծառայողների մեքենայի վրա․ երեք ոստիկան զոհվել է, մեկը՝ վիրավորվել։ Ստեփանակերտից հայտնում են, որ նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով։

Ըստ Արցախի ՆԳՆ-ի՝ 15 հոգուց բաղկացած ադրբեջանական դիվերսիոն խումբը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության մեքենայի ուղղությամբ կրակել է Ստեփանակերտի Կրկժան թաղամասից դեպի Լիսագոր գյուղ ընկած հատվածում։ Տարածքը Ստեփանակերտի Արմենավան թաղամասից ուղիղ գծով հեռու է ընդամենը երեք կիլոմետր։ Մայրաքաղաքի ծայրամասային թաղամասում բնակվող արցախցիները մի քանի ժամ շարունակ կրակոցների ձայներ են լսել։

Լիանա Ոսկանյանը վեց անչափահաս երեխաների մայր է։ Ընտանիքը մասնատված է արդեն երեք ամիս, ինչ ադրբեջանական կողմը շրջափակել է Լաչինի միջանցքը։ Բազմազավակ մայրն անվտանգային խնդիրների մասին է ահազանգում։

Հիշեցնենք, որ երեկ Բաքուն ահաբեկչությունից հետո հայտարարություն տարածեց, թե, իբր, Հայաստանից Արցախ զենք տեղափոխելու գործընթաց են կասեցրել այդ կրակոցներով, սակայն կարճ ժամանակ անց պաշտոնական Ստեփանակերտը տեսագրություններով մանրամասն ներկայացրեց, թե ինչպես են թշնամական պետության զինյալները հարձակվում դեպի Լիսագոր ընթացող մեքենայի վրա։ Ադրբեջանական կողմը ևս հայտնում է կորուստների մասին։

Փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանը, դժգոհ լինելով իր հարձակման արդյունքից, նոր սցենարներ է մշակում։

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը որևէ կերպ չի արձագանքել երեկ տեղի ունեցած ահաբեկչությանը, իսկ ՆԳՆ-ից հրապարակված կադրերից պարզ է դառնում, որ նրանք միջադեպից հետո են ժամանում դեպքի վայր։

Պաշտոնական Մոսկվան դեպքից շուրջ մեկուկես օր անց է արձագանքել՝ զսպվածության կոչ անելով երկու կողմերին և շրջանցելով այն անհերքելի փաստը, որ ադրբեջանական կողմն է առաջինը հարձակվել․ «Մարտի 5-ին տեղի է ունեցել զինված միջադեպ, որի հետևանքով զոհեր են եղել և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից։ Համառորեն կոչ ենք անում կողմերին՝ զսպվածություն ցուցաբերել և քայլեր ձեռնարկել իրավիճակը լիցքաթափելու համար»։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ ՌԴ-ն իր պարտավորությունները չի կատարում։

Արցախցի ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանն էլ հայտարարում է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովի պաշտոնանկության անհրաժեշտության մասին։

Երեկ Ստեփանակերտի ճանապարհին տեղի ունեցած ահաբեկչությունը հաջորդում է փետրվարի 28-ին, մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած միջադեպերին։ Ադրբեջանական կողմն այդ օրերին կրակել էր գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչների ուղղությամբ։

Նշենք, որ այս արյունալի իրադարձություններին նախորդել էին Ստեփանակերտ-Բաքու շփումները, որոնց ժամանակ, ըստ արցախյան կողմի, միայն հրատապ հումանիտար հարցեր են քննարկվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան