Ադրբեջանը Խոջալուի հանդիպմանն ասել է՝ ինտեգրման հարց քննարկենք․ Արցախն ասել է՝ կներեք, այլ հարցեր ենք քննարկում․ Դավիթ Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2024 | 11:11
Գորիսի ավագ դպրոցի երեխաները յուրացնում են անտառվերականգնման հմտությունները․ ՄԱԿ ՊԳԿ-ն դասընթաց է կազմակերպել
22.11.2024 | 10:55
ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն հայտարարել են Կիևին իրենց աջակցությունը շարունակելու մտադրության մասին
22.11.2024 | 10:47
Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին
22.11.2024 | 10:34
Ռուսական բանակը հարվածել է Սումիին. 2 մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել
22.11.2024 | 10:24
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետին
22.11.2024 | 10:07
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել
22.11.2024 | 09:50
Հայկական արբանյակից լուսանկարներ են հրապարակվել
22.11.2024 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.11.2024 | 23:30
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետներին դատապարտել են ազատազրկման «ահաբեկչության» մեղադրանքով
21.11.2024 | 23:14
Երկու օրում 12 մեդալ. հայ ըմբիշների արդյունքները զինվորականների ԱԱ-ում
21.11.2024 | 22:57
«Ե՞րբ կազատվեն բանտարկված լրագրողներն ու ակտիվիստները»․արտասահմանցի լրագրողի հարցը՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին
21.11.2024 | 22:42
Պուտինը հայտարարել է՝ Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթ է ստացել
21.11.2024 | 22:27
ԵԽԽՎ անդամների մուտքի արգելքը անընդունելի է.Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին ու ընդդիմադիրներին
21.11.2024 | 22:15
Պուտինը բացահայտել է, թե ինչ բալիստիկ հրթիռ է կիրառվել Դնեպրին հարվածելու համար
21.11.2024 | 21:58
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Factor TVի հարցազրույցը Արցախի նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանի հետ

-Ինչո՞ւ Ադրբեջանը գնաց Լեռնային Ղարաբաղում սադրանքի՝ սպանելով երեք հայ ոստիկանի և վիրավորելով մեկին։ Այն, որ հայատյաց քաղաքականություն են վարում և թշնամական են տրամադրված, պարզ է, բայց ո՞րն է այս սադրանքի քաղաքական նպատակը։

-Ադրբեջանի քաղաքական նպատակը մեկն է՝ տիրանալ ամբող Արցախին, տիրանալ Հայաստանին։ Մի՛ մոռացեք, թե ում հետ գործ ունենք։ Վերջերս էլ, տեսնում եք, որ պետականորեն «Արևմտյան Ադրբեջան» հասկացություն են դրել շրջանառության մեջ․․․ Իսկ ի՞նչ է «Արևմտյան Ադրբեջանը», ըստ իրենց՝ ներկայիս ՀՀ ամբողջ տարածքը։ Աստիճանաբար այսպիսի գործողություններով քայլ առ քայլ փորձում են հասնել իրենց ծավալապաշտական նպատակին, և այդ նպատակից իրենք չեն հրաժարվի։ Որպեսզի թույլ չտանք դա իրականացվի, միակ ձևն ուժեղ լինելն է՝ թե՛ ռազմաքաղաքական տեսակետից, թե՛ ներքին ներուժի, և թե՛ ճիշտ աշխարհաքաղաքականություն վարելու առումով։

Կան գնահատականներ, ըստ որոնց՝ Ադրբեջանն Արցախին ներկայացնում է պահանջներ, դրանք չեն կատարվում, և գնում է պարբերական ռազմական սադրանքների։ Փետրվարի 28-ին խաղաղ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մեր հայրենակցին էին թիրախավորել, մարտի 2-ին և 3-ին կրկին ռազմական սադրանքի էին դիմել՝ կրակելով արցախյան դիրքերի վրա և փորձելով ոչնչացնել տեսախցիկները։ Այսինքն, սա ոչ թե մեկ սադրանքի դեպք է, այլ պրոցես։

-Իրենք էլ են փորձում ներկայացնել, որ պահանջներ են դնում։ Ի՞նչ պահանջներ պետք է դնեն։ Ի՞նչ պահանջ, նպատակ եղել է, 2020 թվականի չարաբաստիկ պայմանագիր-հայտարարությամբ, կարծես թե, փակվել է ամեն ինչ։ Հիմա պետք է անվերապահորեն այդ պայմանագրի տառն ու ոգին պահպանել։ Պահանջը մեկն է՝ տիրանալ Արցախին։ Իհարկե, դիմելու են սադրանքների, բայց մենք էլ պետք է հասկանանք, որ Ադրբեջանը ստացել է գրեթե ամեն ինչ, հիմա ուզում են մեզ վերջնականապես ոչնչացնել, այնպես անել, որ Արցախում հայ չմնա։ Իսկ եթե Արցախում հայ չմնա, Երևանի Հյուսիսային պողոտայում էլ չի մնալու հայ․ ժամանակի խնդիր է։

Մարտի 1-ին Իվանյանում հանդիպեցին Արցախի և Ադրբեջանի պետական կառույցների ներկայացուցիչներ։ Ադրբեջանցիներն այդ հանդիպումը ներկայացրին որպես ինտեգրման պրոցես։ Սակայն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը բացառեց Ադրբեջանի հետ ինտեգրման պրոցեսը և ընդգծեց, որ Ադրբեջանի հետ երկխոսությունը քաղաքական կարգավորման նպատակով հնարավոր է միայն միջազգային ձևաչափի շրջանակում, մինչդեռ Ադրբեջանը մերժում է միջազգային ձևաչափը։ Հնարավո՞ր է՝ ԼՂ-ն շարունակի Ադրբեջանի հետ հանդիպումներն առանց միջազգային մեխանիզմի։

-Այդ հանդիպումները քաղաքական բնույթ չեն կրում, այսինքն՝ այդ հանդիպումների ընթացքում չեն քննարկվում Արցախի կարգավիճակի, Արցախ-Ադրբեջան փոխհարաբերությունների, հակամարտության կարգավորման մասին հարցեր, զուտ տեխնիկական, մարդասիրական, ենթակառուցվածքային հարցեր են քննարկվում, ինչը մենք պարտավոր ենք անել, այլ տարբերակ չունենք․ ճանապարհի հարցն է, էներգամատակարարման, գազամատակարարաման հարցերն են, հասարակ քաղաքացին մի օր կարող է հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Այդպիսի, ինչպես նաև զոհվածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր են քննարկվում։ Այդ մարդիկ իրավասություն չունեն քննարկելու քաղաքական հարցեր․ ոչ թե պատրաստ չեն, այլ իրենց աշխատանքի բնույթն այլ է։

Ես ամենևին էլ չեմ բացառում, որ իրենք հենց հանդիպման սկզբից ասած լինեն, որ եկել են քննարկելու ինտեգրման հարցեր, և մեր ներկայացուցիչներն էլ ասած լինեն՝ կներեք, մենք այլ հարց ենք քննարկում։ Բայց այն, որ քննարկվել են ինտեգրման հետ կապված հարցեր, դա չի համապատասխանում իրականությանը։ Արցախցիների տեսլականը միասնական է՝ որևէ մեկն իրեն չի տեսնում  Ադրբեջանի կազմում 1988 թվականից ի վեր, նույնիսկ մինչ այդ բոլորս էլ գիտենք, որ 1921թ․ Արցախը մաքառում էր, որպեսզի վերամիավորվեր մայր Հայաստանի հետ։ Այս ամենից հետո ինչպե՞ս կարելի է մտածել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան