Կարմրուկի վիրուսը երբեք դուրս չի գալիս օրգանիզմից․նպաստավոր պայմաններում կարող է ակտիվանալ․ Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն ասուլիսի ընթացքում մատնանշեց երկու վտանգ, որը սպառնում է կարմրուկով հիվանդացության դեպքում:

Նշենք, որ մարտի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ կարմրուկի դեպքերի թիվը Հայաստանում հասել է 20-ի, հոսպիտալացված է 19 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել։

«Համաճարակաբանական տեսակետից երկու կարևոր բան շեշտեմ․ կարմրուկի վիրուսը երբեք օրգանիզմից դուրս չի գալիս, նա մնում է ամբողջ կյանքի ընթացքում։ Սրա վտանգավորությունն այն է, որ եթե նպաստող որոշակի հանգամանքներ են առաջանում, վիրուսը կարող է ակտիվանալ, այս դեպքում առաջանում է ուղեղի թաղանթի բորբոքում, վտանգավորությունը դրա հետ է կապված, որը գրեթե 100 տոկոս մահվան ելք է առաջացնում։

Երկրորդ վատ հանգամանքը հետևյալն է․ եթե կարմրուկի վիրուսով մարդը վարակվում է, առաջանում է իմուն համակարգի հիշողության կորուստ։ Սա նշանակում է, որ եթե երեխան, ենթադրենք, բոլոր հիվանդությունների դեմ պատվաստվել է, կամ տարբեր հիվանություններով հիվանդացել, է և արդյունքում առաջացել է իմուն հիշողություն, կարմրուկի վիրուսով հիվանդանալուց հետո օրգանիզմն այլևս չի հիշում, և օրգանիզմը դառնում է խոցելի ցանկացած «անշառ» հիվանդությունների նկատմամբ։ Այդ պրոցեսը տևում է երեք տարի, որպեսզի իմուն համակարգը կրկին վերականգնվի»,- նշեց Գայանե Սահակյանը։

Մասնագետը հստակեցրեց, որ չի ասում, թե նորից պետք է պատվաստվել, երեք տարի հետո իմուն համակարգը գտնում է իր հիշողությունը, սակայն այդ երեք տարվա ընթացքում պետք է չափազանց զգույշ լինել։

Մանրամասները՝ տեսանյութում։