Կարմրուկի դեմ պատվաստումների շարժական կետեր կստեղծվեն․ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Մեկնարկել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը՝ կարմրուկով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ: Մարտի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ կարմրուկի դեպքերի թիվը Հայաստանում հասել է 20-ի, հոսպիտալացված է 19 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարն ընգծեց, որ կարմրուկի կանխարգելման ամենագործուն միջոցը պատվաստումն է:

«Ազգային օրացույցով սահմանված է իրականացնել պատվաստում 2 դեղաչափով, առաջինը՝ 1 տարեկան երեխաներին, երկրորդ դեղաչափն իրականացվում է 4-6 տարեկանում: Երկու դեղաչափով պատվաստված լինելու պարագայում վարակման հավանականությունը գրեթե բացառվում է: Առանձնահատուկ հորդորում ենք այն ընտանիքներին, որտեղ կան պատվաստման տարիքին հասած երեխաներ, անպայման պատվաստվեն, որովհետև դրանով նրանք պաշտպանում են նաև իրենց փոքր քույրիկ-եղբայրներին:

Բացի այդ, քաղաքացիները, ովքեր չեն պատվաստվել կամ չեն հիշում պատվաստվել են թե ոչ, կարող են դիմել ու պատվաստվել՝ կանխարգելելու հիվանդությամբ վարակվելը»,- ասաց Ավանեսյանը:

Ավանեսյանը վստահեցրեց, որ բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են կարմրուկի պատվաստանյութով ։ Նախարարը նաև հայտնեց, որ կարմրուկի դեմ պատվաստումների շարժական կետեր կստեղծվեն․ «Առաջիկա օրերին նոր խմբաքանակ կմտնի երկիր, և մեկ–երկու շարժական պատվաստման կետեր կբացվեն, որպեսզի պատվաստումային գործընթացն ավելի հասանելի լինի քաղաքացիներին»։

Մանրամասները՝ տեսանյութում։