Հայաստանում կարմրուկի գրեթե բոլոր դեպքերը «բերովի են»` այլ երկրներից․ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:43
2026-ի առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների 21 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ
07.08.2026 | 15:35
Էն, ինչ կարա իրան թույլ տա Մեսսին, չեմ կարա թույլ տամ ես․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:28
Սերբիայի ԱԺ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 15:21
Յան Դիոմանդեն «Ռեալի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է
07.08.2026 | 15:16
Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներն այսօր կկանգնեն դատարանի առաջ․ ինչպես հոգևորականները դարձան մեղադրյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:13
Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում
07.08.2026 | 15:06
Հորս դիահերձարաններում եմ փնտրել․ Թագուհի Ղազարյանը ելույթի ժամանակ հուզվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:00
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմում մի քանի օբյեկտների ոչնչացման մասին
07.08.2026 | 14:54
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը
07.08.2026 | 14:47
Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. «Բամբու» բար-ռեստորանում ստուգում է իրականացվում
07.08.2026 | 14:37
«Ուժեղ Հայաստան»-ի մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
07.08.2026 | 14:30
Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդում
07.08.2026 | 14:23
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի շախմատի Օլիմպիադային, Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է
Բոլորը

Մեկնարկել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը՝ կարմրուկով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ: Մարտի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ կարմրուկի դեպքերի թիվը Հայաստանում հասել է 20-ի, հոսպիտալացված է 19 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ հոսպիտալացվածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, գտնվում են բժիշկների խիստ հսկողության ներքո։

«Վարակվածներից15 երեխա են, 5-ը՝ մեծահասակ։ Առաջին դեպքը ներթափանցել է արտերկրից, հիվանդը երեխա է եղել, որից հետո վարակվել են այլ անձինք», – ասաց նախարարը։

Նշենք, որ կարմրուկով հիվանդներից 19-ը պատվաստված չէ, 1-ը թերի է պատվաստված (1 դեղաչափ):

Ավանեսյանի խոսքով` իր գլխավորությամբ ստեղծել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է վարակիչ հիվանդությունների հակազդման պլանով նախատեսված միջոցառումներ։ Այդ ֆոնին որոշակի փոփոխություններ են իրականացվում նաև ազգային օրացույցով սահմանված պատվաստումներն ակտիվացնելու համար։

«Շատ կարևոր է կարմրուկի վաղ հայտնաբերումը, կոնտակների շրջանակի հստակ պարզաբանումը և 72 ժամվա ընթացքում կոնտակտավորների կանխարգելիչ պատվաստումը, նրանց մեկուսացումը»,–նշեց նախարարը։

Հիշեցնենք, որ կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

Մանրամասները՝ տեսանյութում։