Դատախազությունը պահանջում է Սուրիկ Խաչատրյանից բռնագանձել 19.1 մլրդ դրամի գույքեր և ակտիվներ. 50 էջանոց առարկություն կներկայացվի

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Գլխավոր դատախազությունն ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի և նրա հետ փոխկապակցված անձանց գործի քննությունը՝ ապօրինի գույքի բռնագանձման մասով։ Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել ընդդեմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա որդիներ Տիգրան Խաչատրյանի և Տրդատ Խաչատրյանի, ինչպես նաև Լորետա Բարսեղյանի, Վարդան Բարսեղյանի, Մանվել Մալինցյանի, Էրիկ Համբարձումյանի, Լուսինե Բարսեղյանի և Նորայր Մնացականյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

Այս հայցով դատարանին պահանջ է ներկայացվել հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 5 անշարժ գույք՝ Երևան քաղաքում գտնվող առանձնատուն (երկու հասցեով), բնակարան, հասարակական նշանակության օբյեկտ, Գորիս քաղաքում գտնվող շինություն, 3 տրանսպորտային միջոցներ (անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 1.530.135.900 ՀՀ դրամ), մասնակցություններ թվով 3 իրավաբանական անձերում, 614.544.139 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 2.410.463.523 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 4.450.350.364 ՀՀ դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը, ինչպես նաև օֆշորային կազմակերպությանը փոխանցված 10.098.300.000 ՀՀ դրամ ներդրման գումարը:

Հայցադիմումը շուրջ 19.1 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքերն ու ակտիվները բռնագանձելու պահանջով է։

Նախորդ նիստում հայցադիմումն արդեն իսկ հրապարակվել էր, ինչի մասով այսօր Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահագն Գրիգորյանը հայտարարեց, որ 50 էջանոց առարկություններ ունի։ Մինչ դրանց հրապարակումը՝ դատարանը լսեց Դատախազության միջնորդությունը հայցի առարկայի և հիմքի փոփոխության մասին։ Դրանք, դատախազ Գևորգ Քոչարյանի խոսքով, տեխնիկական վրիպակներ են և հայցի առարկան չեն փոխում։

«Հիմքի՝ վրիպակների դեմ չեմ առարկում, բայց հայցի առարկայի փոփոխությունները դատարանում քննության առարկա չպետք է դառնան, որովհետև հայցվորը կարող է գույքի բռնագանձման պահանջ ներկայացնել, բայց ոչ որոշել, թե որ գույքն է բռնագանձվելու»,- նշեց Վահագն Գրիգորյանը։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդիվ կներկայացվեն հայցի մասով առարկությունները։

Ռոզա Վարդանյան