Թուրքական վավերագրական ֆիլմը բացահայտում է Էրդողանի կառավարության ոչ ադեկվատ արձագանքը հզոր երկրաշարժերին

Լուրեր

17.08.2026 | 11:13
ԵՄ-ն նախատեսում է ՌԴ-ի դեմ ամենածավալուն պատժամիջոցների փաթեթը մշակել․ Կալլաս
17.08.2026 | 11:05
Բանավոր հրահանգ էիք տվել, որ 56 հազար բնակչություն ունեցող համայնքը հոսանքազրկեն․ Գարիկ Սարգսյանը՝ Դավիթ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 10:54
Թրամփի բանագնացը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ
17.08.2026 | 10:46
Թավրիզ–Երևան չվերթները երկու տարվա դադարից հետո կվերականգնվեն
17.08.2026 | 10:34
ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջվում է բռնագանձել անշարժ գույք, մեքենաներ և ավելի քան 194 մլն դրամ
17.08.2026 | 10:23
Բելգորոդի իշխանությունները հայտնել են Կոլոսկովո գյուղի վրա հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհի մասին
17.08.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 17-ի դրությամբ
17.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.08.2026 | 09:45
Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են նկուղներ և բակեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
Բոլորը

Թուրքական վավերագրական ֆիլմը, որը ներառում է քաղաքական գործչի, երկու լրագրողների և ակտիվիստի հայտարարությունները, ընդգծում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա ղեկավարած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանն ուղղված քննադատությունը տեղի ունեցած խոշոր երկրաշարժերին վատ արձագանքելու համար, գրում է Turkish Minute-ը։

Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո Էրդողանն ու նրա կառավարությունը մեղադրվում էին որոնողափրկարարական աշխատանքները վատ համակարգելու, բավարար թվով մարդկանց մոբիլիզացնելու և թիմերի միջև համակարգման բացակայության մեջ, ինչը հանգեցրեց նրան, որ խաղաղ բնակիչներն ինքնուրույն էին փորձում իրենց հարազատներին փլատակների տակից հանել։

41 րոպեանոց վավերագրական ֆիլմը, որը վերնագրված է «Ճակատագրի պլանը», արտահայտություն, որը հաճախ օգտագործվում է Էրդողանի կողմից աղետների հետևանքով, որոնց համար նրա կառավարությունը մեղադրվում է նախապես նախազգուշական միջոցներ չձեռնարկելու համար, հրապարակվել է 140journos յութուբյան ալիքում։

Վավերագրական ֆիլմում ներկայացվում են դեպքեր, երբ երկրաշարժից տուժածները հարցնում են, թե որտեղ են կառավարության որոնողափրկարարական խմբերը, հատկապես Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության (AFAD) խմբերը՝ ասելով, որ նրանք շատ ուշ են ժամանել մարդկանց օգնելու համար:

«Կառավարության պատասխանը ո՛չ կոմպետենտ էր, ո՛չ ադեկվատ։ Մարդիկ մահացան բոլորի աչիք առաջ»,- ասել է լրագրող Մուրադ Աղիրելը։

Լրագրող Ֆաթիհ Ալթայլըն էլ ասել է, որ իր թիմը խնդրել է երկրաշարժից տուժած բոլոր քաղաքների ղեկավարներին տեղեկություններ տրամադրել իրենց քաղաքներում իրավիճակի և կարիքների մասին։ Սակայն միայն ընդդիմադիր կուսակցությունից Հաթայի քաղաքապետը չի վախեցել դա անել։

«Վախ կար. մարդիկ վախենում էին անգամ ասել, թե ինչ է կատարվել իրենց հետ։ Նրանք վախենում էին, թե որտեղ և ինչպես կասեն դա»,- ասել է Ալթայլըին՝ նկատի ունենալով իշխող ԱԶԿ-ի կողմից քննադատական լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները, մասնավորապես՝ 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո:

Ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Մուհարեմ Ինջեն, որը 2018 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել Էրդողանի դեմ, քննադատել է նախագահին՝ երկրաշարժերից հետո զինվորականներին որոնողափրկարարական աշխատանքներին միանալը թույլ չտալու համար։ Նա նշել է, որ ավելի շատ վշտացած է հիմա, քան ընտրությունների գիշերը, երբ պարտվել է, քանի որ եթե հաղթեր ու դառնար նախագահ, ապա երկրաշարժերից անմիջապես հետո զորքերին կմոբիլիզացներ:

Թուրքիայի որոնողափրկարարական ասոցիացիայի (AKUT) համահիմնադիր և նախկին նախագահ Նասուհ Մահրուքին ընդգծել է, որ աղետների դեմ պայքարում որոնողափրկարարական աշխատանքները պետք է սկսվեին առաջին րոպեներից, և երկրաշարժից տուժած բոլոր քաղաքներում կային զորքեր, որոնք սպասում էին անհապաղ միանալու ջանքերին։

«Կառավարությունը պետք է ներգրավվեր իր ամբողջ հզորությամբ այսպիսի աղետներին։ Կառավարությունը լքել է ազգին։ Այդ շրջանի բնակիչները չեն կարողանա հաղթահարել իրենց ապրած տրավման»,- ասել է Մահրուքին։

Էմմա Չոբանյան